Instagram սոցիալական ցանցում հայտնվել է 13-ամյա Եվա Հեյմանի ակաունտը, որը զոհվել է Օսվենցիումում՝ հոլոքոստի ժամանակ: The New York Times-ի տվյալներով, հրապարակումների տվյալները վերցված են աղջկա իրական օրագրից, որը նրա մայրը գտել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
eva.stories-ը հովանավորվել է իսրայելցի գործարար Մաթի Կոհավիի կողմից. նախագծի արժեքը մի քանի միլիոն դոլար է կազմել: Ըստ հեղինակների մտահղացման, այս ակաունտը պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ կլիներ հոլոքոստի ժամանակ:
Եվայի մասին պատմությունը սկսվում է կարճ տեսանյութով, որտեղ աղջիկը նշում է իր ծննդյան տարեդարձը: Նա պարում է ընկերուհիների հետ, սիրահարվում և ստանում իր առաջին կոշիկների զույգը: Երջանիկ պահերը ընդհատվում են նացիստների քաղաք ներխուժմամբ: Եվան հայտնվում է համակենտրոնացման ճամբարում:
Հրեա աղջկա պատմությունը մեծ աղմուկ է առաջացրել գրեթե ամբողջ աշխարհում: Աղջկա էջին արդեն ավելի քան 200 հազար մարդ է բաժանորդագրվել: