2015թ․ սեպտեմբերին ԱՄՆ իշխանությունների կողմից նախաձեռնված հետաքննությունների արդյունքում Volkswagen-ը ստիպված է եղել խոստովանել, որ ողջ աշխարհով վաճառված ավելի քան 10 մլն ավտոմեքենաների վրա տեղադրված է եղել ծրագիր, որը թույլ է տվել կեղծել շարժիչների՝ էկոլոգիական չափանիշներին համապատասխանելու վերաբերյալ թեստերը։
Այժմ գերմանական ավտոարտադրողի կորուստները հասել են 30 մլրդ եվրոյի։
Նշվում է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում կազմակերպությունը ստիպված է եղել 1 մլրդ եվրո ծախսել իրավական գործընթացների վրա։