Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խավի Մարիտինեսը հայտնել է Իտալիայի ընտրանու դեմ մարտի 5-ին կայանալիք հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Իսպանիայի և Իտալիայի հավաքականները պատմականորեն հակառակորդներ են: Դիտարժան խաղ եմ ակնկալում, քանի որ մրցակցելու են երկու թիմեր, որոնց կազմում ընդգրկված են բարձրակարգ ֆուտբոլիստներ:
Խաղադաշտում գտնվել Չավիի, Խաբի Ալոնսոյի, Վիլյայի, Պիրլոյի հետ անչափ հետաքրքիր է: Հուսով եմ, խաղից հաճույք կստանան և´ ֆուտբոլիստները, և´երկրպագուները»,- ասել է Մարտինեսը:










































