Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

IQOS-ն ԱՄՆ-ում հասանելի կլինի ամռանը․ FDA-ը հաստատել է վնասակար նյութերի նվազեցված մակարդակը. CNBC

ԱՄՆ Սննդամթերքի ու դեղորայքի վարչությունը նշում է, որ IQOS-ի վաճառքը թույլատրելը համահունչ է հանրային առողջությունը պաշտպանելու իրենց առաքելությանը, քանի որ կարող է օգնել չափահաս ծխողներին ամբողջապես հրաժարվել սիգարետ ծխելուց։

Վերջինս հաստատել է, որ արտադրանքն ավելի քիչ վնասակար նյութեր է արտազատում, ի համեմատ սիգարետի։

 Երկու օր է, ինչ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը (US FDA) հայտարարել է, որ թույլ կտա Ֆիլիպ Մորրիս ընկերությանը Միացյալ Նահանգներում վաճառել IQOS ծխախոտի տաքացման համակարգը։ Ինչպես նշում է CNBC լրատվականն իր անդրադարձում, սա խոշոր հաղթանակ է ծխախոտի հսկայի համար, քանի որ Ֆիլիպ Մորրիսը իր ապագան կառուցում է ոչ թե սիգարետի, այլ այլընտրանքային արտադրատեսակների վրա։

Ավելի քան երկու տարի տևած ուսումնասիրության արդյունքում Ամերիկայի FDA-ը որոշեց, որ սարքավորումը ԱՄՆ շուկայում վաճառվելու համար «համապատասխանում է  հանրային առողջության պահպանման սկզբունքին», քանի որ IQOS-ն արտազատում է «վնասակար որոշ նյութերի ավելի ցածր կամ ավելի քիչ մակարդակներ, քան սիգարետը»:

Այսպիսով, FDA-ը ուսումնասիրել է արտադրող ընկերության կողմից ներկայացված հայտը, վերանայել առկա գրականությունն ու այլ աղբյուրները, և գիտական գնահատման  արդյունքում պարզել, որ IQOS ծխախոտի տաքացման համակարգի արտազատած գոլորշին պարունակում է ավելի քիչ թունավոր քիմիական նյութեր, քան սիգարետի ծուխը, իսկ  հայտնաբերված վնասակար նյութերի մեծ մասը ավելի քիչ մակարդակով է առկա, քան սիգարետի ծխում:

IQOS-ը մարդու օրգանիզմ է մատակարարում գրեթե նույնքան նիկոտին, որքան սիգարետը, ինչը հավանական է դարձնում այն, որ IQOS-ի օգտատերերը կկարողանան ամբողջությամբ հրաժարվել սիգարետից ու անցնել միմիայն IQOS-ի օգտագործմանը

FDA ծխախոտային արտադրանքի կենտրոնի տնօրենը նշել է, որ չնայած արտադրատեսակի վաճառքը թույլատրելը չի նշանակում, որ այն անվտանգ է, դիմումի վերանայման գործընթացի շրջանակներում համոզվել են, որ  արտադրատեսակի վաճառքը համընթաց է հանրային առողջության պահպանմանը՝ հաշվի առնելով թե՛  ռիսկերն ու թե՛ օգուտները բնակչության համար՝ ներառյալ այն, թե ինչպես կարող է արտադրանքը ազդել երիտասարդների կողմից նիկոտինի և ծխախոտի  օգտագործման վրա, բայց նաև այն, թե ինչ պոտենցիալ ունի արտադրանքը չափահաս ծխողներին սիգարետ ծխելուց ամբողջությամբ հեռու պահելու առումով։

Ալտրիա Գրուպը, որը ներկայումս ԱՄՆ-ում զբաղվում է Marlboro սիգարետի վաճառքով, կդառնա նաև IQOS-ի ներկայացուցիչ՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի հետ ունեցած լիցենզային պայմանագրի շրջանակներում:

Ալտրիայի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Ուիլդը հայտարարել է, որ արտադրատեսակն առաջինը վաճառքի է հանվելու Ատլանտա նահանգում:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի գործադիր տնօրեն Անդրե Կալանթզոպուլոսը FDA-ի որոշումը որակել է որպես նշանակալի իրադարձություն․ «Ֆիլիպ Մորրիսում բոլորս էլ պատրաստակամ ենք սիգարետը առանց այրման աշխատող բարդ տեխնոլոգիայի և ինտենսիվ գիտական գնահատման վրա հիմնված այլընտրանքներով փոխարինելու», – ասաց նա:

Ի տարբերություն սիգարետի, որն աշխատում է այրման հենքով, IQOS սարքերը տաքացնում են հատուկ ձևով մշակված ծխախոտի գլանակները, ինչի արդյունքում առաջանում է նիկոտին պարունակող գոլորշի: IQOS-ը տարբերվում է էլեկտրոնային սիգարետից․ վերջիններս ծխախոտ չեն պարունակում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում