«Նապոլի»-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ստևան Յովետիչի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
Նեապոլիտանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մտադիր է հզորացնել իր թիմի պաշտպանության գիծն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Չերնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդամենը 7 խաղ է անցկացրել անգլիական ակումբի կազմում և մեկ գոլ հեղինակել:







































