«Մունդիալ-2014»-ից առաջ Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն անհանգստացած է իր սաների առողջական և հոգեբանական վիճակով:
«Թղթի վրա մեր տրամադրության տակ է բարձրակարգ թիմ` բաղկացած մեծագույն ֆուտբոլիստներից: Սակայն իրողությունն այլ է:
Ճշմարտությունը կայանում է նրանում, որ մեր թիմի ֆուտբոլիստներից շատերը երկար ժամանակ ապաքինվել են վնասվածքներից և զրկված են անհրաժեշտ խաղային ռիթմից:
Հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին խնդրում եմ լավագույն կերպով նախապատրաստվել աշխարհի 2014 թվականի առաջնությանը: Նրանք պետք է պատրաստ լինեն մրցաշարին թե´ ֆիզիկական, թե´ հոգեբանական առումով»,- ասել է Լյովը:









































