Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսսիի կարծիքով, «կապտանռնագույններին» ավելի հեշտ կլիներ ՉԼ պատասխան խաղում, եթե «Կամպ Նոու» մարզադաշտում հաջողվեր խփել 4 գնդակ:
«Հանդիպման վերջին րոպեին Դեմբելեն պարտավոր էր իրացնել իր հնարավորությունը: Այդ դեպքում մեզ ավելի հեշտ կլիներ խաղալ Անգլիայում: Սակայն 3:0 հաշիվը հրաշալի արդյունք է: Մեզ հաջողվեց դիմակայել «Լիվերպուլ»-ի ատլետիկ և արագ ֆուտբոլին: Մենք լավ կատարեցինք մեր աշխատանքը»,- ասել է Մեսսին:
Մեսսին իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Բարսելոնա»-ի ավագի թևկապով և խփեց իր 600-րդ գոլը կատալոնական թիմի կազմում: