Ինչպես գրում է The New York Post-ը, Նյու Յորքի դատախազությունը որոշում է կայացրել Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանից հեռացնել բոլոր մեղադրանքները։ Հավանաբար, դա տեղի կունենա հաջորդ դատական նիստի ժամանակ կամ գուցե ավելի շուտ: Թերթն այս տեղեկությունը փոխանցելիս հղում է արել քննությանը մոտ աղբյուրներին:
«Մենք բոլորս գիտենք, որ այս ամենը հիմնավորված չէ,- ասել է թերթի աղբյուրը:- Նրա (սպասուհու, ում ցուցմունքով սկսվել է հետաքննությունը.- 1in.am) հանդեպ վստահությունն այնքան ցածր է, որ մենք չենք կարող բավարարել նրա հայցը»։ Նա նշել է, որ հետաքննությունը չի կարող պարզել՝ ի՞նչ է տեղի ունեցել իրականում՝ արդյո՞ք ուժ է կիրառվել կամ արդյո՞ք դա հանցագործություն էր:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Դոմինիկ Ստրոս Կանի տնային կալանքն արդեն հանվել է, նրան է վերադարձվել գրավի գումարը և բոլորը սպասում են, որ շուտով կհանվեն նրա վրայից բոլոր մեղադրանքները: