«Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել ընտրությունների արդյունքները 28 ընտրատեղամասերում»,-հայտնում են ադրբեջանական գործակալությունները: Նոյեմբերի 21-ին կայացած նիստում քննարկվել են ընդունված դիմում-բողոքները, եւ որոշում է կայացվել չեղյալ հայտարարել 28 տեղամասերի ընտրությունները: Մի քանի տեղամասերի վերաբերյալ ստացված դիմումները հետ են վերադարձվել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայացել էին նոյեմբերի 7-ին: Ընտրությունները կայացել են 125 ընտրատարածքներում, որոնց մեծ մասում հաղթանակ է տարել կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը: