Մայիսի 2-ին Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դուստրը՝ արքայադուստր Շարլոտան, չորս տարեկան կդառնա: Այս իրադարձության կապակցությամբ Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայադստեր նոր լուսանկարները: Ինչպես միշտ, որպես լուսանկարների հեղինակ հանդես է եկել Քեյթ Միդլթոնը, որին նույնիսկ արհեստավարժները հիանալի լուսանկարիչ են համարում: Քեմբրիջի դքսուհին ամեն անգամ անձամբ է լուսանկարում իր երեխաներին:













































