Ալմաթիի կենտրոնական զբոսայգում և Նուր-Սուլթանի նախկին կոնգրեսական դահլիճի շենքի մոտ հանրահավաք է, որի մասնակիցները կոչ են անում բոյկոտել հունիսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները, առաջինը Նազարբաևի հրաժարականից հետո, որը գրեթե երեք տասնամյակ ղեկավարեց Ղազախստանը:
«Նուր-Սուլթանը իմ մայրաքաղաքը չէ, Թոքաևը իմ նախագահը չէ, Դարիգան սենատի իմ խոսնակը չէ», – գոռում էին Ալմաթիում տասնյակ մարդիկ: Անդադար հնչում են «Ամոթ», «Բոյկոտել», «Ես ընտրություն ունեմ», «Քաղբանտարկյալներին ազատություն» կոչերը:
Մասնակիցները նշում են, որ դեմ են Ղազախստանում ատոմակայանի կառուցմանը, պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և իշխանություններին մեղադրում են «կեղծ քաղաքականություն» վարելու մեջ:
Ալմաթիում ցուցարարների ելույթները, որոնք բարձրախոսը միմյանց են փոխանցում, խլացնում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման երաժշտությունը: Զբոսայգու հանրահավաքը վերահսկում են ոստիկանության աշխատակիցները։ Ձերբակալություններ դեռ չեն եղել: