Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Տեր-Պետրոսյանի ելույթում կար մեսիջ, որ Ծառուկյանը դառնա ընդդիմության առաջնորդ». «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հետ

ՀՀ առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ: Նաև հիշատակել էր ԲՀԿ համագումարում հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի կողմից արված «պատգամները»՝ նշելով. «Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից»: Հիմա ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Իվանիշվիլիից:

– Որևէ բանով պակաս չէ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից: Ասեմ ավելին՝ եթե մենք համեմատում ենք այդ անձերին, պետք է նրանց համեմատությունն անենք մոտեցումների մեջ այս կամ այն հարցի նկատմամբ: Երբ Իվանիշվիլին քաղաքականություն մտավ, հայտարարեց, որ իր թիմով մասնակցելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, մոտավորապես՝ նույն գնահատականներն էր տալիս երկրի առջև ծառացած խնդիրներին, ինչ Գագիկ Ծառուկյանն արեց Հայաստանում: Ինչ-որ տեղ անգամ ավելի է. Գագիկ Ծառուկյանն ավելի է ինչո՞վ, նա երկար ժամանակ քաղաքական կուսակցության ղեկավար է, իսկ Իվանիշվիլին չուներ քաղաքական թիմ, նա ստեղծեց այդ թիմն ու դրանով գնաց ընտրությունների, իսկ Գ. Ծառուկյանն ունի պատրաստի թիմ, որը խորհրդարանում է եղել նախորդ գումարման ժամանակ, այսօր: Գագիկ Ծառուկյանն իր վերաբերմունքով, գնահատականներով անկեղծ է, ու բովանդակային առարկություն այս առումով չի եղել:

Բայց չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանն Իվանիշվիլիից պակաս է հենց նրանով, որ նախագահի հրաժարականը չի պահանջում, չի գնում փափուկ իշխանափոխության ուղիով, ինչպես ասում էր Լ. ՏերՊետրոսյանը:

– Ավելի փափուկ, քան հիմա կառավարությանն անվստահություն հայտնելն է, չի լինում: Իսկ ես վստահ եմ, որ կառավարությանն անվստահություն մենք հայտնելու ենք, դա օրակարգային հարց է, քննարկվում է: Գիտեք, ինչ-որ իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթում կար նաև այն մեսիջը, որ Գագիկ Ծառուկյանը դառնա ընդդիմության առաջնորդ, որովհետև, եթե անմիջապես համեմատում ենք Իվանիշվիլիի հետ, նա իսկապես դարձավ վրացական ընդդիմության առաջնորդ: Բայց եթե Տեր-Պետրոսյանի խոսքը կոնտեքստից չկտրենք, ապա տեսանելի կլինի, որ նրա մեսիջները հետևյալն են՝ ՀԱԿ-ը չի հավակնում անպայման իր շուրջը հավաքելու, և նույնն, ի դեպ, ԲՀԿ-ի պարագայում է: ԲՀԿ-ն կողմ է հասարակական-քաղաքական կոնսոլիդացիայի, և Տեր-Պետրոսյանը հանրահավաքում դա հայտարարեց, և որևէ մեկը չասաց՝ եկեք մեր շուրջ հավաքվեք:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում