Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն այսօր մեկնել է Սոչի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը։
Սոչիում Աբիևը մասնակցելու է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։ Նիստի ժամանակ մասնակիցները կքննարկեն ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի միջև համագործակցության ներկայիս իրավիճակին ու դրա հեռանկարներին առնչվող խնդիրներ։
Ակնկալվում է, որ այդ այցի ընթացքում Աբիևը հանդիպումներ կունենա ԱՊՀ անդամ որոշ երկրների պաշտպանության նախարարների հետ։








































