Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին մրցավեճում Հոլանդիայի չեմպիոն «Այաքսը» մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։
Ի դեխ հոլանդական թիմը հաղթել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի, քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի արտագնա խաղերում։ Այսպիսի արդյունք հաջողվել էր գրանցել «Բավարիային»՝ 2012-13 թթ և «Ռեալին»՝ 2017-18թթ: Երկու դեպքերում էլ թիմերը հաջողվել է նվաճել Չեմպիոնների գավաթը