Չինաստանի համացանցի օգտատերերը քննադատել են ԱՄՆ-ին Կունմին քաղաքի կայարանում տեղի ունեցած ահաբեկչության հանդեպ ցուցաբերած երկակի ստանդարտների համար: Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով 29 մարդ է զոհվել:
Պեկինում ԱՄՆ-ի դեսպանատունը Sina Weibo սոցիալական ցանցում քննադատել է «Կունմինում կատարված բռնության ահավոր և անիմաստ ակտը», ինչպես նաև իր աջակցությունն է արտահայտել զոհվածների ընտանիքներին և այս ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին: Միաժամանակ համացանցի չինացի օգտատերերը վրդովվել են, որ ԱՄՆ-ն չի ընդունել «Չինական սեպտեմբերի 11-ը»՝ ինչպես դեպքը անվանել են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է Ria-Novosti-ն:










































