Ապրիլի 30-ին Բոսնիայի և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրի Հայաստան Մ-16-Ջիբրալթար Մ-16 հանդիպումը: Խաղն ավարտվեց մեր ֆուտբոլիստների հաղթանակով 2:0 հաշվով:
Հայաստանի Մ-16 հավաքականը վաստակեց յոթ միավոր և, անկախ Բոսնիա և Հերցեգովինա-Չեռնոգորիա հանդիպման արդյունքից, հռչակվեց մրցաշարի հաղթող:
1-0՝ Սամվել Հակոբյան, 21
2-0՝ Սամվել Հակոբյան, 65