Իրանն ուշադիր հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահյանը:
«Կարծում ենք, որ ողջ ուկրաինացի ժողովուրդը պետք է արտահայտի իր կարծիքը: Դրան պետք է առանձնակի ուշադրություն դարձնել»,- ասել է նա:










































