Ռուսակայն РБК լրատվական գործակալությունն անդրադարձել է տարբեր երկրներում երկրի առաջին դեմքին վիրավորանք հասցնելու իրավական պրակտիկային։
Թուրքիային անդրադարձի ժամանակ խոսվել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին։ Մասնավորապես՝ նշվում է, որ Թուրքիայի 1926-ի քրեական օրենսգրքում առկա են մի շարք արգելքներ այն արտահայտությունների համար, որոնք կարող են վիրավորել երկրի նախագահին, պետությանը, Ազգային ժողովին, զինված ուժերին և առհասարակ թուրքականությանը:
Նշվում է, որ Հրանտ Դինքն «Ակոս» պարբերականում շուրջ 8 հոդված է հրապարակել, որոնք պատմում են Թուրքիայում հայկական փոքրամասնության, 1915-ին տեղի ունեցած ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հոդվածների հրապարակումից հետո բողոքի ալիք է բարձրացվել և Դինքի կողմից թուրքականությունը վիրավորելու դեմ գործընթաց սկսվել: Վճռաբեկ դատարանը մեղադրական վճւռ է կայացրել՝ չնայած գլխավոր դատախազն անհրաժեշտ է համարել արդարացնել Դինքին։
Նշվում է նաև, որ ոստիկանությունը տեղյակ է եղել Դինքի՝ ծրագրվող սպանության մասին։ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին, ուլտրաազգայնական կազմակերպության ներկայացուցչի կողմից։