Հայ բռնցքամարտիկները Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ անցկացնում են հերթական ուսումնամարզական հավաքը: Տասնօրյա հավաքից հետո Հայաստանի հավաքականը կմասնակցի Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում կայանալիք միջազգային մրցաշարերին:
Ի դեպ, հավաքական է վերադարձել նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: Վերջինս, հիշեցնենք՝ ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի աջակցությամբ շուրջ 2 ամիս նախապատրաստական շրջան էր անցնում ԱՄՆ-ում: