Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգի ձեռքբերման հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
«Մեր նախագահն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասվում է զեկույցում:
Նշվում է, որ Էրդողանը առաջարկել է ստեղծել S-400-ի հարցով աշխատանքային խումբ: