Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Ինչով է պայմանավորված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը գերապատվություն տալու փաստը. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է.

Դեռեւս 2018 թվականին բարձրաձայնել եմ այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը «Էրեբունի–Երեւան» 2800–ամյակի տոնակատարության միջոցառումների գնումը մեկ անձից կատարելով եւ չհայտարարելով համապատասխան մրցույթներ՝ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 3-ի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա.

1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպում,

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում եւ նրանց միջեւ մրցակցության խրախուսում,

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ,կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

Միեւնույն ժամանակ օրենքի հոդված 7-ը սահմանում է գնումներին մասնակցելու հավասարությունը՝ «Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք»:

«Էրեբունի–Երեւան 2800–ամյակի տոնակատարության շրջանակներում Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, եւ դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին՝ այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ եւ չեն հրապարակվել gnumner.am համակարգում:

Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաեւ ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս եւ պետական բյուջեից 30 միլիոն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար:

Հատկանշական է, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության: Օրինակ՝ 2018 թ․ դեկտեմբերի 13-ին Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Ֆակտորի Փրոդաքշնին» հնարավորություն է տրվել կազմակերպել Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի տոների, Երեւան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները: Այս գնումը կատարվել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը վճարել է ընդհանուր 54 միլիոն դրամ (30 միլիոն դրամ Ամանորի եւ 20 միլիոն դրամ՝ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:)

«Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաեւ Արտաքին Գործերի նախարարության կողմից հայտարարված մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է 76 մլն 135 հազար դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների գինը եղել է 54 միլիոն 790 հազար դրամ:

2019 թվականի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն ՀՀ դրամ, որի շուրջ մեկ քառորդի՝ 25 մլն 20 հազար դրամի գնումը կատարվել է վերոհիշյալ ընկերությունից: «Գնումների մասին» ՀՀ օրենքը հոդված 23-ը հստակ սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները եւ Երեւան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որեւէ մեկը կիրառելի չէ եւ բացառիկ բնույթ չի կրում:

Մինչեւ այժմ տոնակատարությունների համար մեկ անձից կատարված գնումները պատճառաբանվել են ժամանակի սղությամբ եւ անհետաձգելի պահանջով:

Հարկ է նշել, որ այս դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի Հոդված 20-ի 4-րդ կետը սահմանում է բաց մրցույթի կիրառման ավելի սեղմ ժամկետներ՝

4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետեւանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասնհինգ օրացուցային օր է:

Այսպիսով մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները եւս առաջարկելու, սակայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետեւանքով զրկվել են այդ հնարավորությունից: Սա փաստում այն մասին, որ մեկ անձից գնումը շաւոնակում է մնալ նախընտրելի ընթացակարգ, այնինչ պետք է իրականացվեր միայն օրենքով սահմանված դեպքերում:

Այսպիսով, ծառայությունների մատուցման ոլորտում հայտնվում են մենաշնորհ դիրք ունեցող ընկերություններ, ինչը ձեւավորում է խիստ հակամրցակցային միջավայր եւ անհավասար պայմանններ այլ ընկերությունների համար:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, խնդրում եմ ներկայացնել պարզաբանումներ հետեւալի մասին.

1. Ինչու են Քաղաքացու օրվա համար նախապես ծրագրված միջոցառումների կազմակերպման համար պետական մարմինները ծառայություններ ձեռք բերել բացառապես մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:

2. Ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու եւ այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձեւավորելու փաստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում