ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում գերիշխող դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում:
Հաղորդվում է, որ նման պարագայում Ռուսաստանը հնարավորություն կստանա թարմացնել նավթի արտահանման ծավալները՝ հաշվի առնելով, որ այս տարվա հուլիսից լրանում է նավթ արտահանող երկրների միության սահմանափակումների ժամկետը:
Նշենք, որ անցած ամսվա ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել էր Իրանից նավթ ներկրող երկրների նկատմամբ գործող պատժամիջոցների երկարաձգման մտադրության մասին: