Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Վտանգավոր է․ վարչապետի կողմից իշխանական լծակներից որոշները ԱԺ-ին պատվիրակելու պատրաստակամություն չենք տեսնում

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ:

– Պարոն Կիրակոսյան, ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության «Կառուցվածքային փոփոխությունների մասին» օրենքի նախագիծը։ Ի՞նչ եք կարծում՝ այս փոփոխությունները իրականում որքանով կնպաստեն կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Սրա հետ կապված ազդեցության գնահատում կամ այլ հետազոտություն տեսե՞լ եք, որը թույլ կտար նման արդյունք ակնկալել։

– Նախ նշեմ, որ այս փոփոխությունը երկու կարևոր դրական ասպեկտներ ունի։ Առաջինը հենց կառավարության կառուցվածքը և նախարարությունների աշխատանքն ավելի արդյունավետ ու պարզ դարձնելու ձգտումն է, նաև կարծում եմ՝ տարիներ շարունակ գերակայող հովանավորչական մոտեցման կասեցումն է, որտեղ արժանիքահեն համակարգի փոխարեն հովանավորչության ինստիտուտն էր արմատներ գցել։ Սա նաև նախարարություններն ավելի պրոֆեսիոնալ դարձնելու փորձ է։ Իսկ թե այն որքանով կարելի է օպտիմալ համարել, չեմ կարող ասել, դրա մասին դեռ վաղ է խոսել, այնուամենայնիվ, սա ադմինիստրատիվ ռեֆորմ իրականացնելու ուղղությամբ արված քայլ է, ինչն ինքնին դրական եմ գնահատում։

Ինչևէ, ավելի մեծ նեգատիվ և վտանգավոր ասպեկտ կարելի է համարել այն, որ մենք սուպերվարչապետական ինստիտուտի վերացում, վարչապետի կողմից իշխանական լծակներից որոշները ԱԺ-ին պատվիրակելու պատրաստակամություն չենք տեսնում։ Այլ կերպ ասած՝ վարչապետը չի պատրաստվում զիջել ԱԱԾ-ի, ոստիկանության և նույնիսկ ՊԵԿ-ի՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված անմիջական ենթակայությունը ԱԺ-ին։ Պառլամենտին հաշվետու լինելու փոխարեն այս կառույցները շարունակելու են անմիջականորեն ենթարկվել և հաշվետու լինել վարչապետին։ Սա, ես կարծում եմ, մեծ սխալ է՝ հաշվի առնելով փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմների անկատարությունն ու թուլությունը․․․ Ավելին, իմ կարծիքով՝ ԱԺ-ն իր հերթին պետք է ավելի արդյունավետ կերպով իրականացնի իր վրա դրված ինստիտուցիոնալ պարտականությունները, և արդյունավետության բարձրացմանը միտված ռեֆորմների իրականացումը անբավարար, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արվող ջանք կարելի է համարել, չնայած իհարկե պետք չէ սրա վրա կանգ առնել։

– «Իմ քայլը» ԱԺ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ նրանք սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնելու, ինչը թույլ կտա Ձեր նշած կառույցներին հաշվետու դարձնել նաև ԱԺ-ին, չնայած նրանք դե ֆակտո կշարունակեն մնալ վարչապետի ենթակայության տակ։ Սա ինչպե՞ս կանդրադառնա այս կառույցների աշխատանքային գործընթացի վրա, և, առհասարակ, նման փոփոխություններից ի՞նչ ակնկալիքներ է պետք ունենալ։

Ես ողջունում եմ տիկին Մակունցի այս քայլը՝ երկու պատճառներով։ Առաջինը, սա նոր բացառիկ դրսևորում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից, ինչը պառլամենտական կառավարումը ստանձնելու պարտավորության գիտակցում է ենթադրում․․․ վարչապետին ունեցած կուսակցական նվիրվածությանը և նրա կամքին ամեն ինչում հպատակվելու փոխարեն։

Սա ԱԺ-ի համար լավ հնարավորություն է իր սեփական դերակատարումն ունենալ կառավարման գործընթացում։ Միևնույն ժամանակ, Մակունցի գաղափարը այնքանով է լավ, որ այս կառույցները ուղղակիորեն պառլամենտին ենթակա չլինելով, այդուհանդերձ, պարտավորված կլինեն պառլամենտին հաշվետվություն ներկայացնել։ Եվ, ի դեպ, պարտադիր չէ, որ այս գործընթացը մշտապես հանրային լինի՝ հաշվի առնելով, որ գործ ունենք այնպիսի կառույցների հետ՝ ինչպիսիք ոստիկանությունն ու ԱԱԾ-ն են՝ ժողովրդավարական այլ պառլամենտական մոդելների օրինակով։ Կարելի է փակ լսումներ կազմակերպել, ինչը հնարավորություն կտա այս կառույցների մի շարք առաջարկներ, գործողություններ վիճարկելու, լսելու և փոփոխություններ մտցնելու առաջարկներով հանդես գալ։

Սա լավ տարբերակ է, սուպերվարչապետության արդյունքում իշխանության մեկ անձի ձեռքում կենտրոնացվածության խնդիրը մասնակիորեն լուծելու առումով, և ես հուսով եմ, որ սա միակ դեպքը չի լինի, երբ «Իմ քայլը» խմբակցությունն իր լուման կբերի պառլամենտարիզմի, պառլամենտական կառավարման կայացման գործընթացում, այլ ոչ թե կշարունակի գործել իբրև վարչապետին ենթակա կառույց։

– Արդյոք հենց այդպես չի՞ եղել վերջին մի քանի ամիսների ընթացքում։

– Այո, ճիշտ եք։ Սա ինչ-որ տեղ կարելի է բնական տենդենց համարել բոլոր պառլամենտական վարչակարգերում, այդ թվում նաև Միացյալ Թագավորությունում։ Սակայն տարբերությունը այստեղ այն է, որ կուսակցական լոյալությունը լիմիտ ունի՝ հատկապես երբ պառլամենտական բլոկի կամ անդամների խղճի թելադրանքով քվեարկելուն է բանը հասնում։ Մակունցը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել, քանի որ առաջնային նրա պատասխանատվությունը և լոյալությունը կուսակցության առջև է, այլ ոչ թե վարչապետի կամ նույնիսկ պառլամենտի առջև՝ իբրև ինստիտուտի։

Նա կուսակցության գործողությունների համար պատասխանատվություն է կրում՝ և սա կուսակցական կարգապահությունն ապահովելու համար առանցքային նշանակություն ունի, բայց սրա հիմնական պատճառը «Իմ քայլը» խմբակցության իբրև քաղաքական կուսակցություն կայացած չլինելու մեջ է։ Եվ առանց կուսակցական գաղափարախոսության և ապարատի, «Իմ քայլը» դեռևս շարունակում է մնալ 80-ից ավելի տարբեր, բազմազան ու տարամետ կարծիքներից բաղկացած մի համախումբ, որը պետք է համակարգվի միասնականություն ապահովելու համար։

– Ինչքա՞ն ժամանակ, ըստ Ձեզ, նրանցից կպահանջվի քաղաքական կուսակցություն դառնալու համար։

Նախ՝ ես վստահ չեմ, որ նման որոշում կայացվել է առհասարակ, և որ նրանք բազմաթիվ տարբեր անհատականություններ ունեցող շարժումից՝ միատարր, դասական քաղաքական կուսակցության վերածվելու ցանկություն ունեն։ Սա մի բան է, որ նրանք պետք է որոշեն, սակայն կարծում եմ՝ դեռ վաղ է դատել։ Ներկայումս մենք ընդամենը մի քաղաքական կուսակցություն ենք տեսնում, որը սկսում է իրեն դրսևորել իբրև կառուցողական ընդդիմություն։ Խոսքը պառլամենտում ամենափոքր խմբակցության՝ «Լուսավոր Հայաստան»-ի մասին է: Եվ մենք ունենք մեկ այլ կուսակցություն, որը կուսակցություն անվանել չի կարելի՝ այն բիզնեսմեն-օլիգարխ հիմնադրի կողմից առաջնորդվող կառույց է, որը ԱԺ-ում և կառավարությունում երբեմն ինքնադրսևորվում է սաբոտաժի միջոցով։ Ցավոք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցնում է ժողովրդավարական գործընթացներին նպաստող, հասուն խաղացող դառնալու հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում