Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հուսահատ Էմերիի հայտարարությունը. Որն է «Արսենալի» և Մխիթարյանի անհաջող խաղի պատճառը

Լոնդոնի «Արսենալը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայում՝ այս անգամ 3:0 խոշոր հաշվով զիջելով «Լեսթերին»: Մինչ այս լոնդոնյան ակումբը զիջել էր «Վուլվերհեմփթոնին» և «Կրիստալ Փելեսին»: Հատկանշական է, որ «Արսենալի» ձախողումը տեղի է ունենում Պրեմիեր լիգայի վճռորոշ փուլում:

Ընդունենք, որ նման կարգ ունեցող թիմի համար առաջնության վերջնամասում երեք անընդմեջ պարտությունն ուղղակի անթույլատրելի է: Ընդամենը երկու շաբաթ առաջ Ունայ Էմերիի թիմը լավագույն եռյակում էր և իրական հնարավորություն ուներ դիրքն ամրապնդելու: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ «Արսենալը» 66 միավորով 5-րդ հորիզոնականում է և երկու միավորով զիջում է 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսիին»: Վերջինս նախավերջին տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Ուոտֆորդի» հետ, իսկ վերջին տուրում հյուրընկալվելու է «Լեսթերին»: Այս հանդիպումներում 6 միավոր վաստակելու դեպքում «Չելսին» առաջնությունը կավարտի լավագույն քառյակում և հնարավորություն կստանա մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին:

«Արսենալը» նախավերջին տուրում հյուրընկալվելու է «Բրայթոնին», իսկ վերջին տուրում՝ «Բարնլիին»: Լավագույն քառյակում հայտնվելու համար անհրաժեշտ է, որ «Չելսին» երկու հանդիպումներում միավորներ կորցնի: Անհրաժեշտ է նաև «Բրայթոնի» և «Բարնլիի» հետ հանդիպումներում ցույց տա 100 տոկոսանոց արդյունք: Ինչևէ, հատկապես «Լեսթերից» կրած պարտությունից հետո մասնագետները, վերլուծաբանները փորձում են գտնել «Արսենալի» ձախողման պատճառը:

Անհաջող ելույթների մեջ բնականաբար իր մեղավորությունն ունի Էմերին, որը վերջին երեք հանդիպումներում նույնքան անգամ փոխեց թիմի մարտավարությունը: Մասնավորապես, «Կրիստալ Փելեսի» դեմ «Արսենալը» խաղաց 3-4-1-2, «Վուլվերհեմփթոնի» դեմ՝ 4-2-3-1, իսկ «Լեսթերի» դեմ՝ 4-4-2 դասավորությամբ: Հասկանալի է, որ Էմերին փորձում է շտկել սխալները և փորձարկումներ է կատարում, բայց վճռորոշ հանդիպումներում 3 անգամ մարտավարական փոփոխություններ կատարելն ընդունենք, որ անհասկանալի է: Մարզչական սխալներն այնուամենայնիվ «Արսենալի» խորքային խնդիր համարելը, կարծում ենք, ճիշտ չի լինի: Այո, մարզչական խելամիտ լուծումների դեպքում հնարավոր է, որ «Արսենալը» վերջին երեք հանդիպումներում, ասենք, երեք միավոր վաստակեր և հիմա լիներ լավագույն քառյակում:

Լոնդոնյան ակումբում շարունակում է բաց մնալ ֆուտբոլիստների ընդհանուր ֆունկցիոնալ պատրաստվածության խնդիրը: Այն առկա էր թերևս Արսեն Վենգերի՝ գլխավոր մարզիչ լինելու ժամանակաշրջանից: Առաջնության վերջնամասում «Արսենալի» ֆուտբոլիստներն ուղղակի ուժասպառ են լինում և տապալում կարևոր հանդիպումները: Ավելին, «Արսենալը» անգլիական այն ակումբների շարքում է, որտեղ վնասվածքները չափից ավելի շատ են: Գլխավորելով «Արսենալը»՝ Էմերին կատարեց մի շարք կառուցվածքային փոփոխություններ, բայց… Այսօր դժվար է «Արսենալում» մատնանշել գոնե երեք ֆուտբոլիստների, որոնք ընդհանուր առմամբ լավ վիճակում են և պատրաստ են իրենց վրա վերցնել խաղը: Օբամեյանգն ու Լակազետը, մեղմ ասած, չեն փայլում, Օզիլի խաղը չի ստացվում, Մխիթարյանը իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Թերևս դարպասապահ Լենոն է, որը համեմատաբար աչքի է ընկնում հուսալիությամբ և կայուն խաղով:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանը բավական հաջող սկսեց, սակայն մեր ֆուտբոլիստի մոտ ևս նկատվում է հոգնածություն: Այո, հայ ֆուտբոլիստը աշխատասիրությամբ և նվիրվածությամբ փորձում է լրացնել բացը, բայց, կրկնում ենք, խնդիրն ավելի խորքային է: Որպեսզի իրավիճակն ավելի պատկերավոր դառնա, որպես օրինակ նշենք «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»: Մրցաշրջանի ավարտին այս թիմերը թեժ պայքար են մղում չեմպիոնի կոչման համար՝ միևնույն ժամանակ ցուցադրելով թեժ ֆուտբոլ: Այո, փոքր անհաջողություններ լինում են, բայց ընդհանուր առմամբ նշված թիմերի խաղը կայուն է և արդյունավետ: Ժամանակը ցույց է տվել, որ Անգլիայում բարձունքի հասնում են այն թիմերը, որոնք ուժեղ կազմ ունենալուց զատ՝ նաև ֆիզիկական, ֆունկցիոնալ պատրաստվածության լուրջ տեխնոլոգիաներ ունեն:

«Լեսթերի» հետ հանդիպումից հետո Էմերին հայտարարել է, որ իրենց գլխավոր խնդիրը Եվրոպա լիգայի խաղարկությունում հաղթելն է: Հուսահատ մարզիչը կարծես թե Պրեմիեր լիգայում իր թիմի համար պայքարը ավարտված է համարում, փորձելու է ներուժը կենտրոնացնել Եվրոպա լիգայի վրա: «Մենք պատրաստվել էինք խաղին, բայց կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա: Դժվար է խաղալ, երբ թիմակիցը թվային առավելություն ունի: Կարմիր քարտն այսօրվա պարտության գլխավոր պատճառն է: Մենք չենք նայում մրցաշարային աղյուսակին: Եվրոպա լիգան հաղթելը մեր գլխավոր նպատակն է»,- նշել է իսպանացի մասնագետը:

Հիշեցնենք, որ «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչում է, որտեղ մրցելու է իսպանական «Վալենսիայի» հետ: Առաջին հանդիպումը կայանալու է մայիսի 2-ին «Էմիրեյթս» մարզադաշտում, իսկ երկրորդ հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Վալենսիայում: Առաջիկա խաղում, կարծում ենք, որոշակիորեն պարզ կլինի, թե որքանով է Էմերիի թիմը պատրաստ հասնելու նպատակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում