Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջատարն անփոփոխ է:
29-րդ տուրից հետո առաջատարն «Արարատ-Արմենիա»-ն է: Վարդան Մինասյանի սաներն ունեն 49 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 46-ական միավորով կիսում են «Բանանց»-ը և «Փյունիկ»-ը:
Հայաստանի գործող չեմպիոնը 43 միավորով ընդամենը 4-րդ տեղում է: Վանաձորի «Լոռի»-ն 39 միավորով 5-րդ հորիզոնականում է: «Շիրակ»-ը աղյուսակում 6-րդն է: 7-րդ տեղում «Գանձասար-Կապան»-ն է: «Արցախ»-ը նախավերջին, իսկ «Արարատ»-ը վերջին տեղերում են:
Հայաստանի առաջնության ավարտին մնացել է 6 տուր: