Սմարթֆոնների համար iOS օպերացիոն համակարգի հիման վրա թողարկել են Google Fit հավելվածը՝ հաղորդում է Itechua-ն:
Այս ծրագրային ապահովումը Apple Health պլատֆորմի լիարժեք համարժեքն է, որի օգնությամբ iPhone-ի, iPad-ի և Apple Watch-ի օգտատերերը կարող են հետևել իրենց ֆիզիկական ակտիվությանը, ինչպես նաև այլ տվյալների՝ հավելելով բոլոր տվյալները հավելվածում:
Google-ը նշում է, որ «ֆիթնես-հավելվածը» օգտագործում է տվյալների հաշվառման հատուկ ալգորիթմ, որը նրան ամենաճշգրիտն է դարձնում շուկայում: