Tuesday, 16 04 2024
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է
Իրանի հարվածը Ադրբեջանն ի գիտություն ընդունեց. հասկանում են՝ լրջանալու պահն է
Իսրայելի պատասխանը չի ուշանա․ պրոքսի ուժերի միջոցով, երրորդ երկրների տարածքում անպայման բախվելու են
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծի դեմ

Փաշինյանը գնդակը տեղափոխեց Ադրբեջանի կիսադաշտ. Բաքվի փակուղային վիճակը սաստկանում է

«Փաշինյանը հակամարտության կարգավորումը հանում է բանակցային, քաղաքական նեղ շրջանակներից և տեղափոխում է ավելի լայն՝ հասարակությունների շփումների հարթություն՝ ասելով, որ հակամարտող հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության: Նա ասում է, որ տեսեք, մենք խաղաղության կողմնակից ենք, այո՛, մենք չենք խորշում խաղաղության որոշակի քարոզ իրականացնելուց, հասարակությանը խաղաղության նախապատրաստելուց, բայց կա նաև պաշտպանական նոր քաղաքականություն, որը կանխարգելիչ բնույթ է կրելու։ Այսինքն՝ մենք իսկապես ամեն ինչ գիտակցում ենք և ցանկանալով լավագույնը՝ պատրաստ ենք վատագույնի»։

https://img3.newsinfo.am/big/VyWepM83QN.jpg

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը (ԱՄՆ):

Հարցազրույցի սկիզբը՝ այս հղումով։

– Պարոն Թերզյան, Դուք ասում եք՝ ադրբեջանական կողմն, ըստ երևույթին, կարծում է, որ հայկական կողմը ժամանակ է ձգում։ Բայց չէ՞ որ ժամանակ ձգելն ինչ-որ իմաստ կամ նպատակ պիտի ունենա։ Այսինքն՝ կանխատեսվում է, որ Ադրբեջանը վաղ թե ուշ կարող է կրկին փորձել հիմնախնդիրը լուծել ռազմական ուժի գործադրմամբ, այդ պատճառով հիմա փորձում ենք ուժ հավաքել և նախապատրաստվել նոր պատերազմի՞ն։ Ի՞նչ քայլեր կարելի է սպասել Ադրբեջանից, ո՞րն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ստրատեգիան այսօր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցիները բավական երկար ժամանակ ռազմական սադրանքներ չեն իրականացնում, չեն սրում իրավիճակը շփման գծում։ Ինչի՞ հետ է դա կապված։ Նրանք ինչ-որ ակնկալիքնե՞ր ունեն Նիկոլ Փաշինյանից։

– Ակնհայտ է, որ վերջին տարիներին ճնշումը Հայաստանի վրա գնալով մեծանում էր, և դրա կուլմինացիան հենց 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էր։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ «տարածքներ վերադարձնի», և այդ առումով իրապես կար մի շրջան, երբ Ռուսաստանը կա՛մ անտեսում էր Ադրբեջանի այդ ոտնձգությունները, կա՛մ էլ լռելյայն աջակցում՝ հնարավորություն տալով, որ Ադրբեջանն իր այդ ռազմատենչ հռետորությամբ և քաղաքականությամբ որոշակի տարածքներ կորզի Արցախից։ Եվ այդ իրադարձություններից, այդ ալիքից հետո էլ ճնշումներ շարունակում էին գործադրվել, և ինչպես հիշում եք՝ այն ժամանակ շատ էր քննարկվում, որ կիսանախագահականից խորհրդարանական կառավարմանն անցնելու նպատակը, բացի Սերժ Սարգսյանի իշխանության հարատևությունն ապահովելը, նաև այն էր, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում մանևրի դաշտը մեծացվի հայկական կողմի համար այն իմաստով, որ փոխզիջումների պատասխանատվությունը կմնար ոչ թե մեկ հոգու, այլ ավելի լայն շրջանակի՝ խորհրդարանի վրա։ Իրոք ճնշումը ահռելի էր և ճնշումը գնալով մեծանում էր։ Բայց իրավիճակը փոխվեց Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ, և միջազգային հանրությունը չէր ընկալի Ալիևի ոտնձգությունները նոր Հայաստանի նկատմամբ, մի երկրի, որի մասին միջազգային բոլոր շրջանակներում դրական վերաբերմունք է ձևավորվում Թավշյա հեղափոխության շնորհիվ։ Եվ այդ ոտնձգությունները միանշանակ խիստ բացասական վերաբերմունքի էին արժանանալու՝ հաշվի առնելով այն, որ դեռևս շփումներ չեն եղել Հայաստանի նոր ղեկավարության հետ, փորձ չի արվել այս հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Իրավիճակը լրիվ այլ էր Սերժ Սարգսյանի պարագայում. նա կարող էր ասել՝ մենք 10 տարի, 20 տարի փորձել ենք՝ ոչինչ չի ստացվել, և հիմա մենք բանակցային ճանապարհը համարում ենք այլևս սպառված։ Իսկ նոր կառավարությունը նոր իրավիճակ է ստեղծում, և Ալիևը միջազգային հանրության տեսանկյունից չէր լինի ընկալելի, եթե նույն հռետորաբանությունը և քաղաքականությունը շարունակեր։

– Բայց Դուք կարծում եք, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիան զսպող հիմնական գործոնը կոնֆլիկտի կառավարման միջազգային մեխանիզմնե՞րն են, թե՞ կան նաև այլ գործոններ։ Որոշ հայ քաղաքագետներ կարծում են, որ Ադրբեջանը հիմա փակուղու մեջ է, այսինքն՝ չի կարողանում պատասխանել Փաշինյանի ներկայացրած փաստարկներին բանակցություններին արցախյան կողմի մասնակցության անհրաժեշտության մասին, բայց ռազմական ճանապարհով գնալն էլ իր համար շատ ռիսկային է։

– Դա, իհարկե, հարցի երկրորդ մասն է։ Ի սկզբանե, երբ Փաշինյանը եկավ իշխանության, և՛ Մամեդյարովը, և՛ Ալիևը, Փաշինյանին անուղղակիորեն կապելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, փորձում էին ցույց տալ, թե Հայաստանում եկել է մի նոր իշխանություն, որը ավելի «պարտվողական» կեցվածք ունի և «խաղաղության» կողմնակից է։ Իսկ «խաղաղություն» ասելով՝ նրանք նկատի ունեն միակողմանի զիջումները Ադրբեջանին։ Այս ալիքն էին ուզում տարածել ու նաև օգտվել այլ մայրաքաղաքներում, օրինակ՝ Վաշինգտոնում առաջացած որոշակի սպասելիքներից։ Հիշում եք՝ Թրամփի խորհրդական Բոլթոնը, ըստ էության, Երևանում հայտարարեց, թե «եթե հեղափոխական ես՝ նաև երկրի արտաքին քաղաքականության մեջ հեղափոխական մոտեցումներ կիրառիր և ղարաբաղյան հարցում բեկման բեր»։ Սա հետախուզության շրջան էր, նրանք ուզում էին հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է այս կառավարության հետ որոշակի համաձայնությունների գալ, հատկապես, որ Հայաստանի նոր իշխանություններն ավելի լեգիտիմ են և նրանց կողմից ավելի նախաձեռնողական, ակտիվ քայլերը այդքան ցավագին չէին ընկալվի հայ հասարակության կողմից։ Մյուս կողմից, իհարկե, հասկանում էին, որ այս իրավիճակում ագրեսիան Հայաստանի նկատմամբ ընկալելի չի լինելու։ Այստեղ իրոք երկկողմանի խնդիր կար, բայց մենք հիմա դարձյալ տեսնում ենք ռազմատենչ հռետորության սաստկացում և հին մոտեցումների վերակենդանացում, ինչն ավելի շատ սպառնալիքների լեզվի է նմանվում, երբ փորձում են ասել, թե «մենք բոլոր հնարավորություններն ունենք այս հարցը լուծելու, իսկ եթե դուք այդ բարի կամքը չեք դրսևորում և ձգձգում ենք՝ կարող ենք նաև այլ ճանապարհներով լուծել»։

– Հաշվի առնելով Վիեննայում Փաշինյանի և Ալիևի, ինչպես նաև Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումը, որն, ի միջի այլոց, Ռուսաստանի արտգործնախարարն էր կազմակերպել, որքանո՞վ են հեռանկարային բանակցությունները, որովհետև մի կողմից տեսնում ենք, որ սկզբունքային հակասություններ կան Երևանի և Բաքվի միջև բանակցային ձևաչափի և հիմնախնդրի կարգավորման բովանդակային հարցերի վերաբերյալ, բայց մյուս կողմից, կարծես, փորձում են ընդհանուր եզրեր գտնել, խոսել, երկխոսել, օրինակ՝ պայմանավորվում են հումանիտար հարցեր վերաբերյալ։ Որքանո՞վ է ակտիվացել բանակցային գործընթացը։

– Իհարկե, բանակցային գործընթացը միշտ էլ շատ կարևոր է։ Կարևոր է այն, որ փակուղի մտնելու փոխարեն գոնե ինչ-որ հարցերում ձևավորվի ընդհանուր մտայնություն, ընդհանուր եզրեր գտնեն, բայց շատ կարևոր եմ համարում նաև Նիկոլ Փաշինյանի որոշակի շեշտադրումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման և ավելի լայն առումով՝ հայ և ադրբեջանական հասարակությունների հաշտեցման վերաբերյալ։ Օրինակ, նա հայտարարեց, թե «կուզենայի շփվել ադրբեջանցի ժողովրդի հետ»։

Այսինքն՝ նա հակամարտության կարգավորումը հանում է բացառապես բանակցային, քաղաքական նեղ շրջանակներից և տեղափոխում է ավելի լայն՝ հասարակությունների շփումների հարթություն՝ ասելով, որ հակամարտող հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության։ Խաղաղության պատրաստելը չի նշանակում կեղծ հանդուրժողականության քարոզ կամ բթացնող հայտարարություններ, այլ ենթադրում է միմյանց հետ շփվելու հնարավորություն, փոխվստահության մթնոլորտի ձևավորում, փոխճանաչում, քանի որ այսօր երկու հասարակությունների շփումը միջնորդավորված է պրոպագանդիստական ֆիլտրներով և գերքաղաքականացված հաղորդագրություններով։ Նա շատ է կարևորում այն հարցը, որ այս հակամարտության կարգավորումը մենք պետք է հանենք այդ նեղ շրջանակներից և ավելի լայն նայենք հարցին, հասարակությունները պետք է ունենան միմյանց հետ շփվելու հնարավորություն, և առանց դրա հնարավոր չէ հասնել կայուն կարգավորման։

– ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում էլ Փաշինյանը խոսեց խաղաղության նախապատրաստվելու անհրաժեշտության մասին՝ առաջարկելով նոր մոտեցումներ, նոր գաղափարներ։ Օրինակ, ասում է՝ «կուզենայի դիմել, խոսել Ադրբեջանի ժողովրդի հետ», բայց դա լինի Ադրբեջանի ղեկավարության թույլտվությամբ։ Ու նաև ավելացրեց, թե «ուզում եմ, որ այս խոսակցությունը կառավարությունների, ժողովուրդների, հանրության, երիտասարդների միջև սկսվի և տեղի ունենա, որովհետև մեր օրակարգը խաղաղության օրակարգ է»։ Կարո՞ղ ենք ասել, որ այսպիսի հայտարարություններով նա փաստորեն գնդակն ուղարկում է ադրբեջանական կողմի դաշտ։

– Այո, դարձյալ հղում անելով ձեր վերլուծություններին՝ պետք է փաստեմ, որ շատ էր շահարկվում Նիկոլ Փաշինյանի անփորձ լինելու հանգամանքը, և Սերժ Սարգսյանի կառավարումը և պաշտոնավարումը շարունակելու անհրաժեշտությունը լեգիտիմացվում էր Ղարաբաղի հարցում նրա կոմպետենտ լինելու պնդմամբ։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բավական հմուտ քաղաքականություն է վարում ղարաբաղյան կարգավորման հարցում և՛ իր կողմից առաջարկված հիմնադրույթներով, և՛ պաշտպանական քաղաքականության մեջ նոր մոտեցումների որդեգրմամբ, և՛ նաև հակամարտությունը բացառապես պատերազմական և ներքաղաքական շրջանակներից հանելու և միջհասարակական հանելու հարթություն տեղափոխելու մասին իր տեսություններով և ասում, որ առանց սրա հնարավոր չէ հասնել երկարաժամկետ խաղաղության և կայուն կարգավորման։ Քանի դեռ խաղաղության և հակամարտությունը լուծելու հասարակական պահանջ չկա, երկրի ցանկացած առաջնորդ դառնալու է այդ հասարակության ակնկալիքների, այդ հասարակությունում արմատավորված ռազմատենչ հռետորության զոհը։ Նա ստիպված է կրավորական կեցվածք ընդունել՝ քաջ գիտակցելով, որ հասարակական պատկերացումներին դեմ գնալը կարող է իրեն վատ վիճակի մեջ դնել։

Հիմա հանրապետական որոշ շրջանակներ անընդհատ փորձում են Նիկոլ Փաշինյանի խաղաղության կոչերի մեջ պարտվողականություն, միակողմանի զիջումների ակնարկներ տեսնել, ինչ-որ կապեր են փորձում ստեղծել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, բայց մենք մի բան ենք անտեսում, որ հակամարտության կարգավորումն առանց այս հիմնասկզբունքի կենսագործման ուղղակի անհնար է։ Դա շատ կարևոր շեշտադրում է, շատ կարևոր ուղերձ է, ու շատ ճիշտ նշվեց, որ նա իր այդ հայտարարությամբ Ադրբեջանի կիսադաշտ է տեղափոխում գնդակը՝ ասելով, որ մենք պատրաստակամ ենք, մենք բաց ենք շփման, երկխոսության, այս հակամարտության հիմքում ընկած բոլոր խոչընդոտների հաղթահարման համար և սպասում ենք ձեր նմանատիպ պատրաստակամությանը։ Եվ սա ավելի է սաստակացնում Ադրբեջանի փակուղային վիճակը, քանի որ միջազգային հանրությունը հստակ տեսնում է, որ Հայաստանը բոլոր առումներով բավական կառուցողական մոտեցումներ է դրսևորում։ Իսկ ինչպե՞ս է դրանց արձագանքում Ադրբեջանը. նորից ռազմատենչ հռետորությամբ և սպառնալիքների լեզվով։

Այսպիսով, Փաշինյանն ասում է, որ տեսեք, մենք խաղաղության կողմնակից ենք, այո՛, մենք չենք խորշում խաղաղության որոշակի քարոզ իրականացնելուց, հասարակությանը խաղաղության նախապատրաստելուց, բայց կա նաև պաշտպանական նոր քաղաքականություն, որը կանխարգելիչ բնույթ է կրելու։ Այսինքն՝ մենք իսկապես ամեն ինչ գիտակցում ենք և ցանկանալով լավագույնը՝ պատրաստ ենք վատագույնի։ Այս մոտեցումը միանշանակ երևում է Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած դիսկուրսում։ Նա չի տառապում իրականության պատրանքային ընկալումներով կամ իրականության ոչ ադեկվատ ընկալմամբ, այլ ցույց է տալիս, որ մենք սա ենք ուզում, բայց պատրաստ ենք նաև սրան։

Ու դարձյալ պետք է վերադառնամ այն պնդմանը, որ իրոք հայտարարությունների մակարդակում ամեն ինչ լավ է, դիսկուրսը բավական դրական է, բայց դա պետք է անպայման ուղեկցվի Հայաստանում տեղի ունեցող տնտեսական և քաղաքական գործընթացներով, որոնք հնարավորություն կտան թե՛ շարունակել, թե՛ ամրապնդել և թե՛ կյանքի կոչել այս դիսկուրսի դրույթները։ Այսինքն՝ Հայաստանը ավելի ժողովրդավարական է, տնտեսապես ու քաղաքականապես ավելի հզոր է և ավելի ընկալելի է միջազգային հանրության կողմից, ավելի կանխատեսելի գործընկեր է։ Այն երկիրը չէ, որը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ամիսներ առաջ միանում է Միանում է Եվրասիական միությանը, հետո ինչ-որ անհասկանալի գործողություններ է անում, այլ կայուն ժողովրդավարական, կանխատեսելի, բայց նաև իր շահերի համար պայքարելու ներուժ ունեցող երկիր է։ Սա պետք է տեղի ունենա հետհեղափոխական Հայաստանի բրենդի կենսագործման ռազմավարության մեջ։

– Փորձենք կանխատեսել, թե ինչպե՞ս կզարգանանք իրադարձությունները հետագայում։ Վերևում արդեն հնչեցվեց այն հարցը, թե ո՞ր ճանապարհով կգնա Ադրբեջանը։ Այս հարցը կարևորվում է այն պատճառով, որ եթե խոսում ենք պատերազմի ռիսկերի մասին՝ գլխավորապես նկատի ենք ունենում Ադրբեջանի նոր հնարավոր ռազմական ագրեսիայի վտանգները։ Հաշվի առնելով վերջին շրջանի գործընթացները՝ նոր պատերազմի ռիսկերը ավելացե՞լ են, թե՞ նվազել։

– Ներկայումս այդ ռիսկերը նվազել են, քանի որ իրապես Ադրբեջանի ոտնձգությունները հիմա ընկալելի չեն լինի միջազգային հանրության կողմից։ Եվ հիմա, իմ համոզմամբ, Ադրբեջանը պետք է ավելի շատ ռուս-ադրբեջանական հարաբերությունների հարթությունում ինչ-որ տարրեր փորձի փնտրել, որոնց հիման վրա գուցե կարողանա Ռուսաստանին դրդել Հայաստանի վրա ճնշում գործադրելուն, այնպիսի զարգացումների բերել, երբ սերժսարգսյանական մոտեցումները դարձյալ կդառնան անխուսափելի։ Այսպես ասեմ՝ ներկա դրությամբ, քանի դեռ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ է և դրականորեն է ընկալվում միջազգային հանրության կողմից, Ադրբեջանի մանևրի դաշտը բավական նեղ է։ Բայց եթե իրավիճակը փոխվի, այսինքն՝ երկրի ներսում բացասական զարգացումներ լինեն, – իհարկե, հուսով եմ՝ նման բան չի լինի, – կամ Ռուսաստանը ավելի ագրեսիվ քաղաքականության անցնի, դարձյալ որոշակի ճնշումներ գործադրի Հայաստանի նկատմամբ ամենատարբեր ձևերով՝ սկսած գազի սակագնի անհարկի բարձրացումից՝ մինչև քաղաքական ճնշումներ, – ինչպես գիտենք՝ ռուսական բռնությունների գործիքարանն ուղղակի անսահման է, – միգուցե Ադրբեջանը փորձի հենց այդ շրջանակներում ցանկալի էլեմենտներ փնտրել և առիթից օգտվել։ Այլ համատեքստում ես այսօր չեմ տեսնում հակամարտության իրական սրացումների և ռազմական ոտնձգությունների հավանականություն։ Դա չի լինի ընկալելի, դա Ադրբեջանին կդարձնի ավելի ապակառուցողական, կամրապնդի դեմոկրատիայի և բռնապետության պայքարի դրույթը։ Այլ հարց է այն, որ Ադրբեջանի ներսում կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ ներքին սպառման համար անհրաժեշտ լինի ռազմատենչ հռետորությունն ավելի սաստկացնել, միգուցե նաև ռազմական ագրեսիաների դիմել։ Բայց այդ ամենն, իհարկե, կախված է հետագա զարգացումներից։

– Բայց եթե Ադրբեջանը նախկինում հաշվի չի առել միջազգային հանրության կարծիքը, ինչո՞ւ պիտի հաշվի առնի այսօր, առավել ևս, երբ Ալիևը արձանագրում է, որ այսօր աշխարհը փոխվել է, աշխարհակարգն է փոխվել, «ով ուժեղ է՝ նա էլ ճիշտ է» և այլն։ Եվ պետք է խոստովանենք, որ ինչ-որ առումով նա ճիշտ է, որովհետև տեսնում ենք, թե ինչպես է մեր աչքի առջև փլուզվում աշխարհակարգը, ու այդ նույն աշխարհակարգի, միջազգային անվտանգության և կայունության համար պատասխանատու գերտերությունները սկսում են առաջնորդվել ոչ թե գլոբալ, այլ նեղ ազգային և նույնիսկ նեղ կուսակցական, նեղ լոբբիստական շահերով։

– Համաձայն եմ, բայց մի քանի ճշգրտում պիտի անեմ։ Նախ, Ադրբեջանը այն երկիրը չէ, որը կարող է միջազգային ասպարեզում ինչ-որ միակողմանի գործողությունների դիմել։ Պետք չէ գերագնահատել Ադրբեջանի արտաքին քաղաքականության հնարավորությունները։ Երկրորդը, Ադրբեջանը հաշվի չէր առնում միջազգային հանրության կարծիքը այն ժամանակ, երբ Հայաստանի կառավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ընկալելի չէր այդ նույն միջազգային հանրության շրջանակներում, և այս առումով ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ էր հաշվի չառնել միջազգային հանրության կարծիքը և հակամարտությունը ներկայացնել իր համար ավելի դրական լույսի ներքո, շատ հեշտ էր ադրբեջանական քարոզչամեքենայի դրույթներն առաջ տանել։ Այսօր դրա հնարավորությունները այդքան էլ շատ չեն՝ հաշվի առնելով այն, որ գոնե հիմա ռուս-թուրքական, ռուս-ամերիկյան հարաբերություններում հարաբերական կայունության շրջան է, և ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան սրացումների՝ դեռ չկան այնպիսի նախանշաններ, որոնք նման վստահություն և նման ոտնձգությունների հիմք կտան Ադրբեջանին։ Այս իմաստով Ալիևը ուղղակի չի կարող հաշվի չառնել առկա իրավիճակը։

– Դուք ասացիք, որ Ադրբեջանի միակ հնարավորությունը Ռուսաստանի հետ դաշինքն է Ղարաբաղի հարցում։ Լավրովի կազմակերպած վերջին հանդիպումը հենց դրա՝ ռուս-ադրբեջանական տանդեմի ակտիվացման մասի՞ն չի վկայում։

– Գիտեք, եթե խոսում ենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ ավանդաբար Ռուսաստանն է օգտագործել ադրբեջանական գործոնը՝ Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ինչ-որ բաներ կորզելու համար։ Բավարար է նշել այն, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցման մասին որոշման ընդունումից մոտ մեկ ամիս առաջ՝ 2013 թ. օգոստոսին, Ռուսաստանի նախագահ Պուտինը Բաքու կատարած այցի շրջանակներում շուրջ 4 մլրդ դոլարի ռուսական զենք վաճառեց Ադրբեջանին՝ Հայաստանին ցույց տալով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման և ռուսական արտաքին քաղաքական վեկտորից շեղվելու քաղաքական հետևանքները։ Եվ այս առումով Ռուսաստանն, իհարկե, շարունակելու է նույն քաղաքականությունը վարել։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում կան բազմաթիվ ընդհանուր կետեր, ընդհանուր շահեր, և այդ ընդհանրությունների զգալի մասը դեմ է Հայաստանի շահերին։ Բայց Ռուսաստանն առայժմ սպասողական կեցվածք է ընդունել, դեռևս շատ ավելի առաջնահերթ հարցեր կան, քան ղարաբաղյան հարցը, Ադրբեջանի հետ կապված գործընթացները։ Բայց, իհարկե, Ռուսաստանն ունի այդ գործիքները, տիրապետում է այդ լծակներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա ապակառուցողական և ապակայունացնող որոշակի քայլեր անել, ինչը կբերի Ադրբեջանի ավելի ագրեսիվ վարքագծի՝ մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Իրոք, փորձը ցույց է տալիս, որ ռուս-ադրբեջանական մերձեցումը շատ բացասաբար է ազդում Հայաստանի վրա։ Բայց այս պահին կարող ենք արձանագրել, որ դեռևս հարաբերական կայուն և կանխատեսելի իրավիճակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում