Ինչպես հաղորդում է BBC-ն, Ավստրալիայի հարավային՝ Նոր Ուելս նահանգի ոստիկանությունը իրավունք է ստացել անձը պարզելու համար պահանջել հանել փարանջան կամ ցանկացած այլ ծածկոց, որը փակում է կանանց դեմքը: Այդ իրավասությունները ոստիկանները ստացել են վերջերս տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դատարանը, քննելով մի մուսուլմանուհու գործը, որոշել էր՝ փարանջան, որը փակում է դեմքը, թույլ չի տալիս պարզել նրա անձը:
Հիմա, նոր որոշմամբ, դեմքը փակող «ծածկոցների» մեջ են հայտնվել նաև մոտոցիկլավարների սաղավարտները: Մինչ այժմ ոստիկաններն իրավունք ունեին պահանջել բացելու դեմքը միայն լուրջ հանցագործությունների հետաքննության ժամանակ, սակայն այժմ սովորական ստուգումը թույլ է տալիս հանել տալ փարանջան:











































