Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

«Եթե ԱՄՆ-ը ճանաչի…». Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը այն ժամանակ, երբ ստիպված կլինի ճանաչել

Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) մոտ մեկուկես միլիոն զոհերի ոգեկոչման օրը՝ Ապրիլի 24-ը, ոչ միայն հերթական անգամ բոլորիս սրտերում ու հոգիներում արթնացնում է տարբեր հակասական զգացմունքներ, հույզեր՝ խորը վշտից, սգից, ցավից՝ մինչև վրեժխնդրություն, պահանջատիրություն և ավելի հզոր պետություն կառուցելու վճռականություն, այլև կրկին օրակարգ է բերում, ցավոք, ողջ տարվա ընթացքում գրեթե մոռացված ու միայն ժամանակ առ ժամանակ հիշվող կարևոր քննարկումները, բանավեճերը ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայության և մի քանի այլ էթնիկ խմբերի դեմ իրականացված սարսափելի հանցագործության, ոճրի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հասնելու և այս հիմնախնդրի հետ կապված հարցերի մի ամբողջ համալիրի շուրջ: Այս քննարկումները ծավալվում են Հայաստանում, սփյուռքահայության շրջանում և միջազգային տարբեր հարթակներում: Երբեմն էլ վեճը ցեղասպանության փաստի շուրջ տեղափոխվում է նաև հայ-թուրքական հարթություն:

Ու քանի որ Թուրքիայի ղեկավարության կողմից մինչ օրս ժխտվող ոճիրը ամենաբարդ խնդիրներից է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում, դա ինքնաբերաբար ստիպում է ևս մեկ անգամ խորհել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին: Նախորդ տարիներին, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին և այդ շրջանում Թուրքիայի ղեկավարությունը՝ ի դեմս վարչապետից նախագահ դարձած Էրդողանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, և առհասարակ թուրքական քարոզչամեքենան գործում էին այսպես ասած՝ «խելացի ժխտողականության» մարտավարության շրջանակներում՝ լղոզելով փաստերը, թուրքական տեսակետները ներկայացնելով իբրև ճշմարտանման սուտ: Այսինքն՝ մի կողմից, կարծես, ընդունում էին, որ շատ հայեր կոտորվել են Օսմանյան Թուրքիայում, բայց ոչ թե խոստովանում էին, որ հայերին սպանել են հայ լինելու համար, և դա շատ կոնկրետ՝ պետական մակարդակով իրականացված ծրագիր էր, ֆաշիստական քաղաքականություն, այլ ասում էին, թե դա պատերազմի հետևանքն էր, ինչ-որ հանկարծահաս «աղետ», որը «ընդհանուր ցավ է»  կայսրության բոլոր ժողովուրդների՝ թուրքերի, քրդերի, արաբների, հայերի, հույների և այլոց համար:

Այս տարի, թեև մի կողմից Էրդողանը ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին՝ նամակում նշելով, թե «այս տարի ևս հարգում ենք առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում զոհված օսմանահպատակ հայերի հիշատակը և անկեղծորեն ցավակցում նրանց թոռներին», բայց մյուս կողմից հանդես է եկել բավական լկտի և սանձարձակ հայտարարություններով: Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահը «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ անդրադարձել է «հայկական հարցին» և ասել, թե տեղի ունեցածը տեղահանություն է, ոչ թե կոտորած, և դա եղել է «ողջամիտ որոշում», ու իրենց արխիվները բաց են: Նաև կոչ է արել հայկական կողմին «բացել արխիվները»:

«Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում», – հայտարարել է Էրդողանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Էրդողանին Թվիթերի իր միկրոբլոգում՝ գրելով, որ ապրիլի 24-ին այդպիսի հայտարարություն անելը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից:

«Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու  դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև մի ողջ ազգի սպանդի արդարացում», – նշել է Փաշինյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

– Պարոն Չաքրյան, ինչո՞վ է բացատրվում Էրդողանի այս լկտի պահվածքը: Այս տարի նա փոխե՞լ էր իր մարտավարությունը Հայոց ցեղասպանության հարցում:

– Մարտավորությունը փոխել նա չի կարող: Որքան Թուրքիան տնտեսապես, քաղաքականապես հզոր լինի, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը չի կարող կասեցնել: Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են 31 երկիր և միջազգային 7 կազմակերպություն (հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Պորտուգալիայի խորհրդարանը, Ա. Ս.): Միջազգային այս գործընթացի ծավալումը նշանակում է թուրքական ժխտողականության դիրքերի սպառում: Պարզապես որքան դիրքերը սպառվում են, այնքան թուրքական ժխտողականությունը դառնում է ավելի ագրեսիվ: Բայց նախորդ տարիներին միայն Էրդողանը չի ասել, բոլորն էլ ասել են, որ ոչ թե թուրքերն են սպանել, այլ «հայ հրոսակախմբերը»: Բայց դրա կողքին, օրինակ, Էրդողանը նամակ է գրել Արամ Աթեշյանին: Այնտեղ ցավակցություն է համաճարակների, գաղթի ճանապարհին ավազակների խմբից սպանված օսմանցի հայերի թոռներին: Այդպիսի բաներ է ասել: Այսինքն՝ սպանողներին նույնպես ավազակախումբ է անվանել: Հետևաբար, պետք չէ առանձնապես չափազանցնել, որովհետև միայն նա չի ասել, բոլորն են ասել:

– Այո, նախորդ տարիներին Էրդողանը, Դավութօղլուն իրենց ելույթներում խոսում էին հայերի և թուրքերի «ընդհանուր ցավի» մասին, ամեն ինչ վերագրվում էր պատերազմին, անկառավարելի վիճակին: Պարզապես այս անգամ շեշտադրումներն էին ավելի կոպիտ:

– Առաջներում, երբ հունվար ամսին որևէ հայկական բանաձև էր մտնում ամերիկյան Կոնգրեսի օրակարգ, հունվարից թուրքերը սկսում էին գործել, պատվիրակություններ էին մեկնում Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովից Միացյալ նահանգներ, որ մինչև ապրիլի 24-ը բացատրական աշխատանքներ կատարեն: Այս տարի ոչ ոքի չեն գործուղել: Իհարկե, դրանում իր դերն ունի նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը: Երևի այդ պակասն է ուզում լրացնել Էրդողանը:

– Թուրքական ժխտողականության մասին խոսենք: Այս քաղաքականությունը որոշակի էվոլյուցիա ապրեց, և մեր ցեղասպանագետներն ասում են, որ այսօր Թուրքիան «խելացի ժխտողականության» քաղաքականություն է վարում:

– Ժամանակին ամերիկացի պատմաբան Բերնար Լյուիսը և ֆրանսիացի պատմաբան Մանթրանը թուրքերին խորհուրդ էին տվել, որ կտրականապես մի մերժեք, թե մենք չենք կոտորել, հայերն են կոտորել: Այլ աշխատեք ասել, որ կոտորածները երկուստեք են եղել: Դե բնական է, երկու ժողովուրդներ պարբերաբար իրար կոտորում են, պետությունը արանքից դուրս է գալիս, և այդ դեպքում չես կարող պետությանը մեղադրել: Մեր ցեղասպանագետները որպեսզի կարողանան ժխտողականությամբ զբաղվել, պետք է թուրքերեն իմանան: Ռուբեն Սաֆրաստյանը, իհարկե, ցեղասպանագետ չի, թուրքագետ է և գիտի թուրքերեն: Մնացածը թուրքերեն էլ չգիտեն:

– Ու չնայած կան արխիվներ մի շարք երկրներում այդ շրջանի վերաբերյալ, կան հազարավոր փաստաթղթեր, որոնք ապացուցում են ցեղասպանության փաստը, բայց միևնույն է, թուրքերին հաջողվում է ինչ-որ հակափաստարկներ գտնել, տեղի ունեցածը քողարկել պատերազմի փաստի տակ և հերքել անժխտելի թվացող փաստերը:

– Բայց ի՞նչ է հաջողվել:

– Հաջողվո՞ւմ է:

– Ֆրանսիայի խորհրդարանը 2001-ին բանաձև ընդունեց, հետո նույն ֆրանսիական խորհրդարանը ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրեց, բոլորովին վերջերս էլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հրամանագրով Ապրիլի 24-ը հռչակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ազգային օր: Թուրքիան որևէ հաջողություն չի արձանագրել: Ասում եմ՝ արդեն 31 երկիր ու 7 միջազգային կազմակերպություն ճանաչել են: Ընդ որում, մեր նախորդ ղեկավարները, հատկապես՝ Սերժ Սարգսյանը, առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանը, որևէ ջանք չեն գործադրել:

– Բայց այս արդյունքը, միջազգային ճանաչման այս տեմպերը ձեզ գոհացնո՞ւմ են: Թուրքիան ամեն անգամ պատասխանում է, թե դա քաղաքական որոշում է և իրավական որևէ նշանակություն չունի:

– Առհասարակ ցեղասպանության ճանաչումը ենթադրում է նաև որոշակի փոխհատուցում: Գերմանացիները ճանաչեցին հրեաների ցեղասպանությունը և փոխհատուցում վճարում են: Նկատի ունեք՝ Արևմտյան Հայաստա՞նը վերադարձնենք: Որպեսզի մենք դա կարողանանք, պիտի փուլային տարբերակով մոտենանք խնդրին: Առաջինը՝ միջազգայնացնել ցեղասպանության հարցը, երկրորդը՝ այնպես անել, որ ցեղասպանության ժխտումը քրեականացվի, որից հետո արդեն պետք է միջազգային ասպարեզ դուրս բերել ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Բայց հաշվի առեք, որ հողային հարցերը հակամարտությունների մեջ ամենաբարդ լուծելի խնդիրներն են: Եթե այդպես չլիներ, ապա պաղեստինյան պետությունը վաղուց ստեղծված կլիներ:

– Իսկ ո՞ր ճանապարհով է ավելի ճիշտ առաջ շարժվել: Քաղաքագետների, միջազգային իրավունքի մասնագետների մի մասը կարծում է, որ արդեն ժամանակն է Հայոց ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման պայքարը իրավական դաշտ տեղափոխել, մյուս մասը կարծում է, որ պետք է քաղաքական ճանապարհով շարժվել: Մի կողմից հարցը միջազգային դատարաններում բարձրացնելու առաջարկը, կարծես, ավելի առարկայական մոտեցում է, բայց կան մասնագետներ, որ ասում են, թե նախ պետք է քաղաքական նախադրյալներ ստեղծել, որովհետև եթե մեկ անգամ դիմենք դատարան, և մեզ մերժեն, երկրորդ անգամ չենք կարող նույն գործով դիմել:

– Այո, կանխավ պիտի վստահ լինես, որովհետև մերժումը շատ վատ կանդրադառնա: Հետո, եթե միջազգային ճանաչման գործընթացը ծավալվում է, ու քանի որ թուրքերը դժգոհ են՝ թող իրենք դիմեն: Դատարան դիմելու համար պայմանները դեռևս հասունացած չեն: Հասունացած կլինի այն ժամանակ, եթե Միացյալ Նահանգներն էլ ճանաչի, ինչին կհետևի Անգլիայի (Մեծ Բրիտանիայի) ճանաչումը: Հավանաբար Իսրայելն էլ կճանաչի:

– Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների սրումը չազդե՞ց ոչ մի կերպ Միացյալ Նահանգների գործող նախագահի կամ թեկուզ Կոնգրեսի դիրքորոշման վրա:

– Չեմ կարծում: Տարբեր հարցեր կան, իսկ նրանք սովորություն չունեն հարցերը շփոթելու: Օրինակ, Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցն է 1950-ականներից: Միշտ էլ դաշնակից են եղել, բայց նայած, թե որ հարցերում են համագործակցել: Օրինակ, Կիպրոսի հարցում չեն համագործակցել, PKK-ի հարցում չեն համագործակցել, հիմա էլ չեն համագործակցում: Քրդական ծրագրերի հարցում՝ նույնպես: Դաշնակից լինել չի նշանակում անվերապահորեն համագործակցել բոլոր հարցերում: Եվ ավելի լավ է, որ չխառնեն: Հարաբերությունները լարված են, նրան նեղության մեջ գցելու համար բռնեն և մեր ցեղասպանությունը ճանաչեն, որովհետև մենք մեկուկես միլիոն զոհ ենք տվել: Հետո պետք չէ մոռանալ, որ «Ցեղասպանությունների կանխարգելման և պատժման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի տակ ստորագրել են բոլոր այն երկրները, որոնք ճանաչել են: Միացյալ Նահանգները նույնպես ստորագրել է: Այսինքն՝ եթե այդ պետությունները ճանաչում են՝ մեզ շնորհ չեն անում: Ինչի՞ մասին է կոնվենցիան. ցեղասպանությունների կանխարգելման և պատժման: Կանխարգելման լավագույն ձևը մինչ այդ կատարված ցեղասպանությունների ճանաչումն է: Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ իրենք կոնվեցիայի տակ դրած ստորագրությունից բխող պարտավորություն են կատարում: Ամերիկան էլ է ստորագրել, բայց նա առայժմ չի կատարում:

– Բայց երբ ասում են, թե ՄԱԿ-ի կոնվենցիան կամ Նյուրնբերգի որոշումները հետադարձ չունեն, ողջամի՞տ փաստարկ է:

– Ոչ, կոնվենցիայում գրված է, որ մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

– Իսկ այսօրվա Թուրքիայի կարելի՞ է նման քայլ սպասել: Մենք գիտենք, թե դա ինչ պետություն է, ինչ պայմաններում է հիմնադրվել, ինչ ճանապարհ է անցել վերջին գրեթե 100 տարվա ընթացքում: Այս վերջին տասնամյակներին Թուրքիայում լուրջ պայքար էր գնում աշխարհիկ և իսլամական գաղափարախոսությունների միջև: Հիմա տեսնում ենք մի կողմից իսլամիստական, մյուս կողմից՝ ազգայնամոլական գաղափարախոսությունների վերելք Թուրքիայում և հետընթաց դեպի ավտորիտարիզմ, բռնապետություն: Այսօր նշմարվո՞ւմ են ինչ-որ հեռանկարներ, որ Թուրքիան մոտ տասնամյակներում կարող է առերեսվել իր պատմությանը և ճանաչել ցեղասպանության փաստը:

– Որևէ հիմք չկա ենթադրելու, որ Թուրքիան կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում կճանաչի: Թուրքիան կճանաչի այն ժամանակ, երբ ստիպված կլինի ճանաչել: Այսինքն՝ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Անգլիան (Մեծ Բրիտանիան) ճանաչեն, երևի մի քանի երկիր իսլամական աշխարհից կճանաչեն, որ նա զրկվի աջակցությունից, այն ժամանակ պարտադրված կլինի: Այս հարցը քննարկել են իրենք, նույնիսկ ասել են՝ որոշակի փոխհատուցում վճարենք, որ փրկվենք այս գլխացավանքից:

– Այսինքն՝ կարծում եք՝ վճռորոշը Միացյալ Նահանգների ճանաչո՞ւմն է լինելու:

– Դա չի նշանակում, որ ամեն ինչ Միացյալ Նահանգների վճռից է կախված, բայց Միացյալ Նահանգները միջազգային հանրությանը ուղղորդող երկիր է, առայժմ միակ լիարժեք գերտերությունը: Այդ իսկ պատճառով նրա ճանաչումը, իհարկե, ազդեցիկ կլինի: Դա կարող է նույնիսկ չճանաչող երկրներին ստիպել, որ ճանաչեն:

– Իսկ եթե մեկ այլ տեսանկյունից հարցին նայենք՝ չե՞ք կարծում, որ այս Թուրքիան՝ իր կեղծ կրթական համակարգով, երբևէ դա չի անի, որովհետև այս պետությունը հիմնվել է հայերի արյան, հողի և ունեցվածքի վրա և իր գոյությամբ, ըստ էության, «պարտական է» Հայոց ցեղասպանությանն ու այդ հանցագործությունն իրականացնողներին: Այս պետության հիմքում այն միֆն է, այն մեծ սուտը, որ նման բան չի եղել, թուրքերը «դեմոկրատ» ժողովուրդ են և չէին կարող նման բան անել:

– Բացի այդ, այսպես կոչված՝ թուրքական ազգային պետությունը ստեղծվել է այլ ժողովուրդների պատմական հայրենիքի տարածքում: Դա էլ կարևոր է: Ասենք, Հայկական լեռնաշխարհը մեր պատմական հայրենիքն է, Պոնտոսը՝ հույների, հյուսիսային Սիրիան, մասնավորապես Հաթայի նահանգը (նախկինում Ալեքսանդրետի սանջակ) ասորական տարածք է, և այլն: Հետևաբար, Թուրքիան մինչև ստիպված չլինի, չի առերեսվի սեփական պատմությանը: Եվ բլեֆ է այն տեսակետը, թե Թուրքիան կդեմոկրատանա, կճանաչենք: Այսինքն՝ դուք ձայն մի հանեք, կոորդինատները մի խառնեք, մի պայքարեք, թողեք մենք… Հանգուցյալ Հրանտն էր ասում՝ «մենք պայքարում ենք, որ Թուրքիան դեմոկրատական երկիր դառնա, այն ժամանակ կճանաչի»: Բայց քանի՞ հարյուր տարի պիտի սպասենք, որ Թուրքիան դեմոկրատական երկիր դառնա:

Իսկ կարո՞ղ ենք ասել, որ հեռակա այս բանավեճը, որ մենք տեսանք Փաշինյանի և Էրդողանի միջև, ավելի հեռացրեց հայերին և թուրքերին հաշտեցումից և երկու երկրներին՝ հարաբերությունների կարգավորումից:

– Չեմ կարծում: Այս վեճի նշանակությունն այն էր, որ մինչև հիմա նախորդ երեք նախագահները՝ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ առավել ևս Սերժ Սարգսյանը ոչ մի պատասխան չեն տվել նմանատիպ հայտարարություններին: Քոչարյանը բռնել, համարժեք արձագանք է տվել Էրդողանի սանձարձակությանը: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները, չեմ կարծում, էդպիսի բաներով կարգավորվեն: Հետո, հայ-թուրքական արձանագրությունները հիշո՞ւմ եք: Ստորագրման պահին Շվեյցարիայում…

Գլխների վերևը կանգնած էին:

– Ովքե՞ր էին կանգնած:

Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարները:

– Այսինքն՝ եթե նրանք Աբդուլլահ Գյուլին չհուշեին՝ Աբդուլլահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան չէր գա: Ո՛չ էլ Սերժ Սարգսյանը կելներ, կգնար Բուրսա: Այսինքն՝ պիտի ուժեղ ճնշում լինի, որ թուրքերը նորից համաձայնեն սեղանի շուրջ նստել: Իսկ հիմա տարածաշրջանում ամենուրեք արյունահեղություն է՝ Աֆղանստանից մինչև Լիբիա:

Բայց նկատվում է, որ Փաշինյանը բավական հետաքրքիր, նոր մոտեցումներ է ցուցաբերում հակամարտությունների կարգավորմանը, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններում: Մի քանի անգամ Ալիևի հետ հանդիպեց առանց միջնորդների, ինչը երևի այդքան էլ դուր չեկավ համանախագահներին, բայց նա, կարծես, փորձում է հիմնախնդրի կարգավորման գործընթացը դուրս բերել Մինսկի խմբի ձևաչափի նեղ շրջանակներից և ցույց տալ, որ ի վերջո մենք և թուրքերը կամ մենք ու ադրբեջանցիները պիտի լուծենք մեր խնդիրները: Իհարկե, ուղիղ տեքստով դա չի ասում:

– Այո, իր գործունեությունը նման եզրակացության է հանգեցնում: Եթե Մինսկի խմբի եռանախագահողներին դուր չի եկել՝ դա իրենց խնդիրն է: Իսկ Ղարաբաղն էլ մեր խնդիրն է, միջնորդների խնդիրը չէ:

Գուցե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը ե՞վս նման կերպ մոտենա:

– Թուրքիան հիմա, որքան նայում եմ, տնտեսական ճգնաժամի մեջ է: Շուտով՝ մայիսի 2-ին, պատժամիջոցներ պիտի կիրառվեն Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ, Թուրքիան էլ նավթ է գնում Իրանից: Լիրան էլ շարունակում է արժեզրկվել:

Ու այս պայմաններում դժվար թե Թուրքիան ուշադրություն դարձնի Հայաստանի հետ հարաբերությունների հարցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում