Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Եթե մաքրման պրոցես է գնում, ապա բոլորն էլ պետք է մաքրվեն, նաև՝ Սամվել Ալեքսանյանը

ԵԿՄ վարչության անդամ Արա Կետիկյանը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Երկրապահ կամավորականների միությունում վերից վար կառուցվածքային փոփոխություններ կլինեն, նախատեսվում է միության անդամների լուրջ վերահաշվառում:

«Սասուն Միքայելյանի և նորընտիր վարչության քաղաքականությունն այլ է. ԵԿՄ-ի հիմնական կորիզը կմնան պատերազմին մասնակից տղաները։ Այդ առումով տարածքային կառույցների ժողովներ ունենք նախատեսված: 20-30 տոկոսով ԵԿՄ անդամների թիվը գուցե կրճատվի, կրկնեմ, որ սա վերահաշվառում է։ Կկրճատվեն միայն նրանք, ովքեր պատերազմի մասնակից չեն»,- ասել է Կետիկյանը:

ԵԿՄ-ն մաքրելու խնդիր իսկապես կա, քանի որ առ այսօր ԵԿՄ անդամ են մի շարք անձինք, ովքեր ոչ մի կապ չունեն պատերազմի ու մարտական գործողությունների հետ։ Առ այսօր ԵԿՄ անդամ է  ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ով տարիներ առաջ պատասխանելով հարցին, թե ինչպես է հայտնվել ԵԿՄ-ում, ասել էր, թե կռվել է 5-րդ բրիգադում՝ Շահումյանում: Այնուհետև Շահումյանում կռված ազատամարտիկները, հրամանատարները մեկը մյուսի հետևից հերքեցին դա՝ ասելով, որ 5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել առհասարակ: Պատերազմի բոլոր մասնակիցները նշում էին, որ Սամվել Ալեքսանյանին կռվի դաշտում չեն տեսել, և միայն բարձրացված աղմուկից հետո Ալեքսանյանը հայտարարեց, որ  ինքը Շահումյան ասելով նկատի է ունեցել Մալաթիա վարչական շրջանի Շահումյան թաղամասը, և որ ինքը միշտ թիկունքում է  եղել ու պատերազմական գործողությունների չի մասնակցել։

«Առաջին լրատվական»-ը ԵԿՄ-ն մաքրելու գործընթացի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց ԵԿՄ վարչության նորընտիր անդամ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին։

Պարոն Գասպարյան, Ձեր պատկերացմամբ՝ ԵԿՄ-ում ներկայումս որքա՞ն կեղծ՝ պատերազմին մասնակցություն չունեցած անդամներ կան։ Մե՞ծ է այդ թիվը, և ինչպե՞ս եք նրանց մաքրելու։

– Ես չեմ  կարող թվերով ասել, թե քանի հոգի են նրանք, այդ թվերին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ լիքը անդամներ կան, որոնք ընդհանրապես կապ չունեն պատերազմի հետ։ Կան նաև ԵԿՄ տարածքային նախագահներ, որոնք ընդհանրապես մարտի դաշտում չեն եղել։ Բնականաբար նրանք պետք է մաքրվեն, հեռանան ԵԿՄ-ից ու իրենց տեղը զիջեն այն տղաներին, այն հրամանատարներին, որոնք պատերազմը տարել են իրենց ուսերին։

Իսկ պատերամի հետ կապ չունեցող մարդիկ ինչպե՞ս են հայտնվել ԵԿՄ-ում, ինչի՞ համար։

– Դե այն ժամանակ ԵԿՄ-ի վկայականները աջ ու ձախ բաժանում էին։ Մի տեղ, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը լիներ վարչության անդամ, ինչի մասինէ  խոսքը։ Էլ պատվավոր երկրապահ, էլ ինչ ասես, որ չկար։

Օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էլ է ԵԿՄ անդամ։ Հեռացնելո՞ւ եք նրան։

– Սամվել Ալեքսանյանի ԵԿՄ անդամ լինելը մի քիչ հասկանալի է։ Աջակցել է ԵԿՄ-ին։ Ճիշտ է, անձամբ չի մասնակցել, բայց օժանդակել է, իսկ պատերազմն առանց թիկունքի չէր կարող հաղթել։ Եթե թիկունքից օժանդակություն, սնունդ և այլ ապրանքներ չուղարկվեին, չէր լինի։ Դրա համար եմ ասում, որ Ալեքսանյանի ԵԿՄ անդամ դառնալը ինչ-որ տեղ հասկանալի է, եկեք նրա օլիգարխ լինելը չկապենք նրա արածի հետ, բայց մնացածը, որ ընդհանրապես կապ  չեն ունեցել, մի քիչ անհասկանալի է։

Բայց այս մաքրման գործընթացի ժամանակ հիմա Սամվել Ալեքսանյանը և նրա նմանները կմնա՞ն, թե՞ կգնան, ովքեր ազատամարտիկ չեն, պատերազմի մասնակից չեն, բայց օժանդակել են ԵԿՄ-ին։

– Ճշտն ասած, ես չեմ կարող  ձեր հարցին պատասխանել, բայց երևի դուրս կմնան, քանի որ եթե մաքրման պրոցես է գնում, ապա բոլորն էլ պետք է մաքրվեն։

Պարոն Գասպարյան, Դուք տևական ժամանակ հեռացել էիք ԵԿՄ-ից, դադարեցրել էիք Ձեր անդամակցությունը կառույցին, նեղացած էիք։ Ի՞նչը ստիպեց վերադառնալ ու դառնալ վարչության անդամ։

– Երկրապահում անարդարությունն էր ստիպել ինձ հեռանալ։ Մարդիկ, ովքեր արժանիքներ չունեին, լուրջ դերակատարություն ունեին Երկրապահում։ Իսկ ես չէի կարող այդ միջավայրում լինել, դրա համար էլ դուրս եկա, ստեղծեցի իմ կառույցը, ջոկատը ու ընդհանրապես ոչ Մանվելի, ոչ էլ որևէ մեկի հետ կապ չեմ ունեցել։ Ես իմ կռիվն առանձին եմ տարել։ Բայց վերջին շրջանում, երբ տեսա, որ ԵԿՄ-ն եկել է իր ակունքներին, հին, կռված տղաները համախմբվել են, դրա համար էլ հետ եկա։ Երկրապահը կառույց չի, դա մեր անցած ճանապարհն ա։

Սասուն Միքայելյա՞նն առաջարկեց Ձեզ վերադառնալ։

– Մենք հավաքվեցինք և Սասուն Միքայելյանին առաջարկեցինք հետ գալ։ Հիմա ԵԿՄ-ում հավաքված են այն տղաները, ովքեր իրապես պատերազմի մասնակից են, ովքեր կարող են համախմբվել ու բռունցք դառնալ։ Մեր հաղթանակները միշտ եղել են մեր միասնության մեջ։ Ամենասկզբում Վազգենը կարողացավ մեզ բոլորիս համախմբել, և մենք հաղթանակ ունեցանք։ Նա մեզ հավաքեց մի դրոշի տակ։ Նույնն էլ հիմա է լինում։ Մենք երկու անգամ համախմբվել ենք ու երկու անգամ էլ՝ Սարդարապատում և Ապարանում, հաղթանակ ենք ունեցել։ Էսօր էլ մենք վերջապես ուզում ենք կռված տղաներով համախմբվել, և, եթե Աստված չանի, մի բան լինի, մենք պատրաստ լինենք։ Այսօր չի կարելի հավատալ թուրքի դիվանագիտությանը և պետք է պատրաստ լինել։

Դրա համար չեմ հասկանում, որ այս օրերին ասում են, թե Երկրապահը պետք է ցրել։ Չի կարելի նման բաներ խոսել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում