Թուրքիայում իրավապահները 115 զինծառայողի են ձերբակալել FETO կազմակերպության հետ կապ ունենալու կասկածանքով, որին իշխանությունները համարում են 2016-ի պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը, հաղորդում է CNN Turk-ը:
Հետաքննության շրջանակում իրականացված գործողության ընթացքում 55 կասկածյալներ ձերբակալվել են Ստամբուլում և 60-ը՝ մարզերում: Իրավապանները որոնում են ևս 95 կասկածյալների:
Նշվում է, որ բոլոր զինծառայողները, որոնց ձերբակալության վճիռներ են կայացվել, գտվում են զինվորական ծառայության մեջ:
Թուրքիայում առնվազն 265 մարդ է զոհվել հեղաշրջման փորձի արդյունքում: Al Jazeera-ի հաղորդմամբ, նման տվյալներ է հայտնել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: