Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փաշինյանի «մարտահրավերը» Ծառուկյանին. շրջադարձ հայկական սպորտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ: Փաշինյանը Գաբրիել Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այն մինչ այսօր չի նորոգվել:

«Ես գիտեմ, որ երկու տարբերակ կա՝ վերանորոգելու կամ նոր շենք կառուցելու։ Ինձ ասացին, որ դրանցից մեկը մոտավորապես արժի 400-500 միլիոն դրամ, եկեք պայմանավորվենք հետևյալը՝ շատ արագ հաշվարկները իրականացնենք, Արթուր Ալեքսանյանին ու իր թիմին ներգրավենք, գումարը հատկացնենք ու արագ սկսենք շինարարությունը: Այն մարզիկները, որոնք ոգեշնչման օրինակ են, պետք է տեսնեն, որ Հայաստանը գնահատում է իրենց վաստակը պետության առջև»,- ասաց Փաշինյանը:

Երեկ նաև Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացրեց 133 հազար 200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` Լևոն Արոնյանի մասնակցությունը աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Փաշինյանի երեկվա քայլը կարելի է արմատական և շրջադարձային համարել հայկական սպորտի համար: Տարիներ շարունակ հասարակությունը, մարզաշխարհի ներկայացուցիչները շարունակ դժգոհում էին պետության կողմից մարզաձևերի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար: Տարիներ շարունակ սպասում էինք Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի հիմնանորոգմանը, բայց… Տարբեր պատճառներով այն ուղղակի տեղից չէր շարժվում: ՀՀ վարչապետի արձագանքից հետո Գյումրիում ժամանակակից ըմբշամարտի նոր դպրոց ունենալն արդեն իսկ իրատեսական է:

Տարիների ընթացքում պետության կողմից սպորտի նկատմամբ, այսպես կոչված, մատների արանքով վերաբերվելու հետևանքով մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ հույսը կապում էին ՀԱՕԿ-ի և վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Տարիների ընթացքում նրա կատարած աշխատանքը չգնահատել չի կարելի: Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցվել են մարզադպրոցներ, ֆինանսական օգնություն է ցուցաբերվել մեր հենակետային մարզաձևերին՝ ըմբշամարտին, ծանրամարտին… Ծառուկյանի՝ ՀԱՕԿ-ի նախագահ դառնալուց հետո նաև կտրուկ աճեցին մեր մարզիկների նվաճումները միջազգային տարբեր տեսակի մրցաշարերում: Ծառուկյանի մոտեցումը որքան էլ որ ողջունելի և ուրախալի է, այնուամենայնիվ այն հատկապես պետության համար ցավալի և ինչ-որ տեղ ամոթալի էր: Ավելի ստույգ՝ հայկական սպորտը կախված էր մեկ կամ մի քանի հոգուց, որը բնականաբար հուսալի ճանապարհ չէր: Որոշ ժամանակ ըմբշամարտին ֆինանսական աջակցություն էր տրամադրում ռուսաստանաբնակ գործարար Սամվել Ալեքսանյանը: Նրա հեռանալուց հետո, սակայն, մեզ համար կարևոր մարզաձևը կարող էր կանգնել կրախի առաջ: Այն ժամանակ Ծառուկյանը իր վրա վերցրեց նաև այս մարզաձևը ֆինանսավորելու բեռը:

Ասել, որ այսուհետև պետության կողմից լուրջ միջոցներ կհատկացվեն մարզաձևերի ֆեդերացիաներին, և խնդիրները արագ կլուծվեն՝ բնականաբար չի կարելի: Բոլորս ենք հասկանում, որ ՀՀ կառավարությունն այսօր էլ չունի բավարար ռեսուրսներ սպորտին լուրջ խթան հաղորդելու: Փաշինյանի վերաբերմունքը սպորտին, սակայն, ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ:

Բացի Ծառուկյանից՝ ի դեմս պետության առաջին դեմքի մարզաշխարհն ունի ծանրակշիռ աջակից: Մարզիկները, մարզիչները, ֆեդերացիաների ղեկավարները կգիտակցեն, որ թեկուզ իր հնարավորության սահմանում, բայց պետությունն իրենց կողքին է:

«Այն մարդիկ, որոնք ավանդաբար ֆինանսավորել են այսպիսի գործողությունները, այդ մարդիկ թող վճարեն իրենց հարկերը, պետությունը, այդ թվում նաև՝ իրենց անունից, կֆինանսավորի այս կարգի գործունեությունը: Ինչու եմ ես համարում, որ սա պետական առաքելություն է, նաև Լևոն Արոնյանին աջակցելը, որովհետև նախ՝ նա աննախադեպ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության առաջ: Երկրորդը՝ մանավանդ այսօր՝ այս նոր իրավիճակում, կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրն է, որ ՀՀ քաղաքացիները հավատան իրենք իրենց ուժերին և իրենց հնարավորություններին. Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը և այս կարգի մեր մարզիկները պետք է լինեն այն տիպարները, որոնց օրինակով մեր երիտասարդությունը պետք է դաստիարակվի, և որոնց օրինակով մարդիկ պետք է հավատան իրենք իրենց ուժերին: Լևոն Արոնյանը, Հենրիկ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը հայաստանցի սովորական տղաներ են, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ հասել են համաշխարհային պատմական բարձունքների: Եվ մեր պետական քաղաքականությունն է, որ ոչ թե ինչ-որ մեկը պետք է լավություն անի Լևոն Արոնյանին, այստեղ-այնտեղ էլ գլուխ գովա և իր համար PR ակցիաներ դասավորի, այլ մենք պետք է մարդկանց վաստակը մեր պետության, մեր դրոշի առաջ ընդունենք, ճանաչենք և պետք է նրանց համար ստեղծենք բոլոր պայմանները ՝ արձանագրելով, որ դա ոչ թե անձամբ իրենց համար ենք անում, այլ անում ենք այն երիտասարդների համար, ովքեր պետք է նրանց օրինակով ոգեշնչվեն, հավատան իրենց ուժերին, և իրենց մեջ առաջանա մեծ մղում, եռանդ, էներգիա ոչ միայն կրկնելու, այլև գերազանցելու մեր ականավոր մարզիկներին»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդն են: Հատկանշական է, որ Փաշինյանի շրջադարձային քայլի «թիրախում» մեր անվանի մարզիկներն են: Այսինքն՝ մարզաշխարհի նոր սերնդի համար հոգեբանական տեսանկյունից կարևոր է զգալ պետության կողմից գնահատվելու և ուշադրության արժանանալու իրողությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում