ԱՄՆ-ի վարչակազմը զբաղվում է միջուկային սպառազինությունները վերահսկելու մասին համաձայնագրի նախագծի նախապատրաստությամբ, որը ենթադրում է դրանում Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությունը, հաղորդում է CNN-ը։
«Նախագահը հստակ ակնարկել է, որ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը պետք է ներառի Ռուսաստանը և Չինաստանը և պետք է ներառի բոլոր զենքերը, բոլոր մարտագլխիկները, բոլոր հրթիռները»,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է «ցնցող միջուկային համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ», որը նրա համար «զգալի ձեռքբերում» կարող է դառնալ արտաքին քաղաքականության մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախաձեռնությունն ամենավաղ փուլում է։