ՍՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է և չի կարողացել ներկա լինել իր մասին վավերագրական ֆիլմի պրեմիերային: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ռեժիսոր Անդրե Սինգերի հայտարարությանը:
Ինչպես նշվում է, խոսքը Վեռներ Հերցոգի և Սինգերի «Հանդիպում Գորբաչովի հետ» ֆիլմի մասին է, որը ներկայացվել է Մոսկվայի 41-րդ միջազգային կինոփառատոնում:
«Գորբաչովը ցանկանում էր ներկա լինել ֆիլմի ցուցադրությանը: Բայց նա հիվանդանոցում է, իրեն այնքան էլ լավ չի զգում: Բժիշկներն արգելեցին»,- ասել է Սինգերը:
Նշվում է, որ Գորբաչովի մասին ֆիլմը փակելու է փառատոնը: