Բրիտանիայի հեռահաղորդակցության կորպորացիան՝ BBC-ն, ցանկանում է արգելել իր աշխատակիցների կողմից Twitter-ի օգտագործումը, որպեսզի դադարեցվի հեռուստաընկերությունից տեղեկությունների արտահոսքը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Այսպիսով, BBC-ն կկանխի այն պրակտիկան, երբ նրա հյուրերը մինչև հաղորդմանը գալն արդեն Twitter-ով տեղեկացնում էին, որ մասնակցելու են այսինչ հաղորդմանը: BBC-ն լուրջ փոփոխություններ է կատարելու այն մարդկանց պայմանագրերում, որոնք մասնակցություն ունենա BBC-ի կողմից արտադրվող հաղորդումներում:
BBC-ն մեկ անգամ արդեն ուղեցույց է հրապարակել իր աշխատակիցների համար՝ կապված Facebook սոցցանցի հետ, որով աշխատակիցներին արգելվում էր իրենց ընկերների և բարեկամների հետ կիսվել հաղորդումների արտադրության հետ կապված մանրամասներով: