Արմեն Ջիգարխանյանը կրկին հիվանդանոց է տեղափոխվել։ Պրոդյուսեր Մարկ Ռուդենշտեյնի խոսքով՝ 83-ամյա դերասանը պայքարում է ծանր տեսակի շաքարախտի դեմ։
《Մի խոսքով՝ նրա առողջական վիճակը վատ է, անգամ շատ վատ》,-ասել է պրոդյուսերը։
Ռուդենշտեյնն ընդգծել է, որ դերասանի առողջական խնդիրները սրվեցին 2017-ին, երբ իր ունեցվածքը դարձրեց նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով։
Պրոդյուսերն ասել է, որ ավստրալացի բժշկի հետ համագործակցելով՝ Վիտալինան Ջիգարխանյանին դեղորայք է տվել, որն ազդել է վերջինի ուղեղի աշխատանքի վրա։