Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Վստահ էի, որ հաղթելու եմ». Արթուր Աբրահամը պատասխանեց 1in.am «Առաջին լրատվական»-ի հարցերին. Սպորտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը երեկ պարտության է մատնել 32-ամյա բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցին ու վերադարձրել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Արթուրը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին:

-Արթուր, նախևառաջ շնորհավորում ենք Ձեզ գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ: Երկա՞ր էիք նախապատրաստվել այս մենամարտին, ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

-Ծանր մենամարտ էր երկուսիս համար էլ: Նա էլ էր պայքարում մինչև արյան վերջին կաթիլը, ես էլ: Երկրպագուների համար դիտարժան մենամարտ ստացվեց, այն ձանձրալի չէր: Ինձ համար ամենակարևորը հաղթանակն էր: Այս անգամ երկար էի նախապատրաստվել մենամարտին: Մոտ 10 շաբաթ տուն չէի գնացել: Հավաքներ էի անցկացնում: Դժվար էր, բայց երբ հաղթում ես, ամեն ինչ մոռանում ես:

-Վստա՞հ էիք, որ կհաղթեք:

-Այո: Այլ արդյունքի մասին չէի մտածում:

-Շտիգլիցի դեմ 3-րդ մենամարտն էր: Եթե նա ցանկանա, կմենամարտե՞ք 4-րդ անգամ:

-Ես պատրաստ եմ նորից մենամարտել: Ոչ մի խնդիր չկա:

-Ո՞րն է լինելու չեմպիոնի հաջորդ քայլը:

-Մայիսի 31-ին կրկին մենամարտելու եմ: Հիմա չեմ կարող խոսել ծրագրերիս մասին, քանի որ դրանք դեռ կարող են փոխվել: Մենամարտից հետո դեռ մենեջերների հետ չեմ խոսել: Խոսակցությունից հետո պարզ կլինի:

-Ծանր մենամարտից հետո ինչպե՞ս և որտե՞ղ է անցնելու վերականգնման գործընթացը:

-Այս անգամ ուզում եմ վերականգնվել Սինգապուրում:

-Ե՞րբ կլինեք Հայաստանում:

-Դեռ կոնկրետ չեմ կարող ասել: Այստեղ մի քանի հանդիպումներ  ունեմ լրագրողների հետ, տարբեր հեռուստաընկերություններ են հրավիրել: Մի քանի օր կտևի դա, հետո երևի կգամ Հայաստան:

-2014-ը հաջող է մեկնարկել Ձեզ համար: Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ամենակարևոր ծրագիրս այս տարի գոտին պահելն է, որ տիտղոսը ձեռքից բաց չթողնեմ:

-Եվ վերջում ևս մեկ անգամ մեր ընթերցողների, բոլոր հայ մարզասերների անունից շնորհավորում ենք Ձեզ` գերազանց հաղթանակի կապակցությամբ:

-Շնորհակալություն: Ես էլ շնորհակալ եմ ամբողջ հայ ազգից ու Ձեզնից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում