Thursday, 28 03 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում արգելելու հեռանկարը. Հայաստանը՝ հերթական «հարվածի» տակ

Ռուսական հեռուստաալիքների շուրջ ընթացող քննարկումները հետաքրքիր զարգացումներ են ստանում։ Օրերս այդ հեռուստաալիքներին կոռեկտության կոչ արեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դրանցով պարբերաբար հեռարձակվող հակաիշխանական ռեպորտաժներին, վարչապետ Փաշինյանի իշխանությանն ուղղված մեղադրանքներին։

Օրերս խորհրդարանում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը խորհրդարանում ներկայացնում էր Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվությունը։ Նրան ռուսական հեռուստաալիքների՝ Հայաստանում հեռարձակվելու վտանգավորության, հակապետական քարոզչության ու հնարավոր կարգավորումների մասին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե խնդիրը կարգավորելու ինչ լծակներ կան։ Ի պատասխան՝ Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հայաստանում, «ստիպված են արտասահմանյան հեռուստաընկերությունների ներկայությունը թույլ տալ» հանրային մուլտիպլեքսի հարթակում, ինչը, նրա կարծիքով, որոշակի սպառնալիք է ստեղծում։ Նա նաև նշեց, որ Հայաստանը աշխարհում գրեթե միակ երկիրն է, որտեղ նման խնդիր կա. «Աշխարհում ոչ մի երկիր արտասահմանյան հեռուստաընկերություններին թույլ չի տալիս միանալ իր հանրային մուլտիպլեքսին»։ Հակոբյանը նշեց, որ բավականին բարդ է պատկերացնել, թե ինչպես պետք է տուգանել և պատասխանատվության կանչել «Ռոսիա» հեռուստաալիքին, եթե այն խախտի հայկական օրենսդրությունը:

Տիգրան Հակոբյանը տեսնում է օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն. «Մենք ունենք մեկ տարի այս բացը շտկելու համար՝ պետք է հստակ ամրագրվի, որ հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռարձակողներ չեն կարող լինել, եթե նրանք հայերեն թարգմանված չեն։ Այս քաղաքական հարցին պետք է տալ զուտ օրենսդրական լուծում, որպեսզի այն չառաջացնի քաղաքական լարվածություն։ Սա խոսքի ազատության հետ որևէ կապ չունի, նրանք ազատ են հեռարձակվել կաբելային ցանցերում, մասնավոր մուլտիպլեքսում կամ համացանցում»։

Թե ինչպես կարձագանքի նման հեռանկարին Ռուսաստանը՝ դժվար է ասել։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ թերահավատ է, որ Ռուսաստանը նման որոշում կկայացնի. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանի ղեկավարության՝ հատկապես նախագահի մոտ ստեղծի այն պատկերը, որ Հայաստանում տեղի ունեցածը արտասահմանյան հետք չունի, և հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են»։

Շարունակելով իր միտքը՝ Բադալյանը նշեց. «Իսկ եթե դու վերցնես և փակես ռուսական ալիքները՝ անկախ նրանից, որ դրանք կարող են հեռարձակվել արբանյակային տիրույթում, Ռուսաստանի կողմից դա խիստ բացասաբար կընկալվի, որովհետև ռուսական կողմը հստակ տեսնում է, թե որ երկրներն են փակում իրենց հեռուստաընկերությունները՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան։ Իսկ այս երկրները Ռուսաստանի համար թշնամական երկրներ են, և բնականաբար եթե նույնիսկ այլ պատրվակով դու փակես ռուսական հեռուստաալիքները, ընկնում ես ռուսական փորձագիտական շրջանակների «հարվածի» տակ»։

Միևնույն ժամանակ փորձագետը չի կարծում, թե դա խիստ կվատացնի հայ-ռուսական հարաբերությունները. «Պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ այս ալիքների հեռարձակումն այլ տիրույթ տեղափոխելու դեպքում Ռուսաստանը չկարողանա քեզ վրա ինչ-որ ճնշումներ իրականացնել։

Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը միակողմանի է՝ նման պայմաններում սա անելը խիստ պրոբլեմատիկ կլինի»։

Բադալյանը կիսում է Տիգրան Հակոբյանի դիտարկումները և նաև հավելում. «Այդ հեռուստաալիքները չեն կարող հայերեն հաղորդումներ ցույց տալ։ Այդ ալիքները իրենց փափուկ ուժի տարածման մասն են կազմում. փաստորեն եթե դու փակում ես այդ ուժը, այսպես թե այնպես Ռուսաստանի կողմից ընկալվելու է որպես հակառուսական գործողություն։ Սա չի նշանակում, որ չպետք է այդպես անել, ուղղակի պետք է հասկանալ, որ դա այդպես կընկալվի»։

http://infosarm.ru/wp-content/uploads/2018/07/0-5.jpg

«Հայաստանի Եվրոպական ընտրություն» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկումներին՝ նշեց. «Հանրային հեռուստատեսությունը կամ ինչպես ժամանակին կոչվում էր՝ ազգային հեռուստատեսություն, ազգային անկախության, ինքնորոշման ցուցիչներից մեկն է։ Այն արտացոլում է ոչ այնքան լեզուն, որքան լեզվամտածողությունը։ Ընդհանրապես լեզուն առանձին գոյություն չունի՝ գոյություն ունի լեզվամտածողություն։ Եվ այն, որ ընդհանրապես որևէ օտարալեզու հաղորդում լեզվամտածողություն է ձևավորում՝ ակնհայտ է։ Բայց ավելի կարևոր է, որ խոսքը ժամանակակից ռուսական հեռուստատեսության մասին է»։

Խզմալյանը հիշեցնում է, որ վերջերս Ռուսաստանը մամուլի ազատության տեսակետից 148-րդն է աշխարհում՝ զիջելով անգամ Բանգլադեշին. «Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք սփռում ու ինչին ենք պատրաստում մեր հասարակությանը։ Այդ հեռուստատեսությունը ֆաշիզմի, մարդատյացության խոսնակ հանդիսացող մի գործիք է։ Տարիներ շարունակ ես դա անվանում էի զանգվածային ոչնչացման զենք, որովհետև դա ոչնչացնում է մարդկությունն ու քաղաքակրթությունը։ Եթե մեկ ամսվա մեջ երկրորդ անգամ է այս հարցը Ազգային ժողովի քննարկման առարկա դառնում, նշանակում է՝ մեր իշխանությունները հարցին լուրջ են վերաբերվում, և ես նման մոտեցումը կարող եմ միայն ողջունել»։

Մեր զրուցակիցը կարծում է, որ մեզ բացարձակապես չպետք է հուզի Ռուսաստանի արձագանքը. «Ահա թե ինչու ես խոսքս սկսեցի՝ ասելով, որ սա ազգային անկախության և ազգային անվտանգության խնդիր է։ Իսկ անվտանգությունն ու անկախությունը որևէ արձագանքի ու քննադատության չպետք է ենթարկվեն, այդ արժեքները վեր են ամեն ինչից։ Առանց դրա չկա պետություն, պետականություն, մարդ՝ ապրելու, պայքարելու համար։ Առանց դրա չկա ապագա։ Մենք չենք էլ գիտակցել, թե ինչ վնաս է իր մեջ պարունակում ռուսական ժամանակակից հեռուստաընկերությունը ցանկացած երկրի և հատկապես Հայաստանի համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում