Թեթևագույն քաշային կարգում IBO տարբերակով աշխարհի գործող չեմպիոն Վախթանգ Դարչնյանն իր հաջորդ մարտը կանցկացնի Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք բռնցքամարտի միջազգային կազմակերպության պաշտոնական կայքից (IBO):
35-ամյա Վախթանգ Դարչինյանի մրցակիցը կլինի 30-ամյա նամիբիացի բռնցքամարտիկ Պաուլյուս Ամբունդան, ով 15 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և 15 հաղթանակ տոնել, որոնցից 9-ը` նոկաուտով: Մարտը կկայան սեպտեմբերի 3-ին: