Երկրի առաջին նախարարը խոստացել է մինչև 2019-ի վերջը հանրաքվեի վերաբերյալ օրինագիծ նախապատրաստել:
Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու դեպքում մինչև 2021 թվականը Շոտլանդիայում անկախության վերաբերյալ երկրորդ հանրաքվեն կանցկացվի:
Այս մասին հայտարարել է երկրի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը, գրում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ հղում անելով BBC-ին:
«Brexit-ի և Շոտլանդիայի՝ որպես անկախ եվրոպական ազգի միջև ընտրությունը պետք է առաջարկվի ներկայիս խորհրդարանի գործունեության ժամանակահատվածում»,- ասել է Ստերջենը:
Նա նշել է, որ Շոտլանդիայի կառավարությունը գործելու է, որպեսզի ժողովրդին հնարավորություն ընձեռի իր ընտրությունը կատարել ներկայիս խորհրդարանի կազմի գործունեության ընթացքում: