Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հիասթափված է միջազգային ասպարեզում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարքագծից և փորձում է մեծացնել նրա նկատմամբ ճնշումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կրեմլին մոտ աղբյուրները:
Գործակալության տվյալներով, Պուտինը Մինսկից առավել լոյալություն է ակնկալում Մոսկվայի հանդեպ: Ռուսաստանի առաջնորդը, իբր, մտավախություն ունի, որ Բելառուսը կփորձի դուրս գալ ռուսական ազդեցության դաշտից:
Տեղեկացվում է, որ Բելառուսն, իր հերթին, վախենում է Ռուսաստանի ճնշման ընդլայնումից, մասնավորապես, տնտեսական օգնությունը դադարեցնելու Մոսկվայի սպառնալիքներից: