Վլադիվոստոկ ժամանած ԿԺԴՀ պատվիրակությանը ռուսական խոհանոցի ուտեստներ կհյուրասիրեն։ Նման ցանկություն է հայտնել հյուսիսկորեական կողմը։ Այդ մասին Ռոսիա-24 հեռուստաալիքին հայտնել է Պրիմորսկի շրջանի ղեկավար Օլեգ Կոժեմյակոն՝ գրում է lenta.ru-ն։
«Ուտելիքը հասարակ է լինելու՝ մեր բորշչը, մեր բորակին՝ այն, ինչ առանձնացնում է ռուսական խոհանոցը»,- ասել է նա։ Լրագորղի հարցին, թե կարմիր ձուկ և կարմիր ձկնկիթ կլինի, Կոժեմյակոն հավելել է՝ ձկնկիթ նույնպես կլինի։