Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքում դատարանը դատավճիռ է կայացրել մի կնոջ նկատմամբ, որը մեկուկես տարի շարունակ անօրինական կերպով իր հաշվին խոշոր չափի գումարներ է փոխանցել այն ընկերությունների հաշիվներից, որտեղ աշխատել է։ Daily Mail-ի տեղեկացմամբ՝ կինը ողջ գումարը ծախսել է դիզյներական իրեր գնելու վրա։
33-ամյա Հասնիա Օսմանագիչը աշխատել է տեխնոլոգիական ընկերություններում որպես հաշվապահի օգնական։ Նա 39 հազար ֆունտ է փոխանցել տարբերի ընկերությունների հաշիվներից։ Նա այդ գումարները ծախսել է Louis Vuitton-ի պայուսակների, Rolex ժամացույցների և Gucci կոշիկների վրա:
Խաբեությունը բացահայտվել է, երբ նրա տնօրենությունը նկատել է անհայտ հաշվեհամարի վրա մի քանի կասկածելի փոխանցում։ Այդ միջադեպից հետո կնոջը միանգամից ազատել են աշխատանքից և գործը հանձնել ոստիկանությանը։