Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն կոչ է արել նվիրատվություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` Արցախին և Հայաստանին օգնելու համար: Այդ մասին տեսանյութը տեղադրված է yuotube-ում` հետեւյալ հասցեով` http://www.youtube.com/watch?v=E8ZMgqVaSZU:
Հիշեցնենք, որ այս տարի Դեպարդիեն «Կարոտ» միջազգային փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան, ինչպես նաև այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 25-ին և կհեռարձակվի հայաստանյան 3 հեռուստաալիքներով: Հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է նոյեմբերի 16-ին կազմակերպված բարեգործական ճաշկերույթով, որին մասնակցել են նաև Հայաստանի և Արցախի նախագահները: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2009»-ին 15 մլն 870 հազար դոլար էր հավաքագրվել: