Տիրոջը սպանած կազուար թռչունը վաճառվելու է աճուրդով: Նրա զոհը ամերիկացի ֆերմեր Մարվին Հայոսն էր: Մարդը մոտեցել է թռչունի վանդակին, որպեսզի կերակրի նրան, այդ պահին սայթաքել և ընկել է: Դա կարող էր թռչունի հարձակման պատճառը լինել։ Այս մասին գրում է The New York Times- ը:
Թռչունը իր 75-ամյա տիրոջը ճանկերով մահացու հարված է հասցրել։ Վաճառքը տեղի կունենա ապրիլի 28-ին։ Հայոսի վերջին ցանկությունն է եղել կենդանի պահել թռչունին և ֆերմայի այլ էկզոտիկ թռչունների հետ վաճառել այն աճուրդում։
Հայտնի է, որ կազաուրները աշխարհի ամենավտանգավոր թռչուններն են։ Նրանք կարող են կշռել իչև 60 կգ, իսկ հասակը կարող է հասնել մինչև երկու մետրի։