Համացանցում հրապարակվել է տիեզերքի հնարավոր կործունումը պատկերող տեսանյութ։ YouTube-ի Melodysheep ալիքի հեղինակները համարում են, որ տիեզերքի կործանումը ամեն դեպքում անխուսափելի է։ Գործընթացը, որ կհանգեցնի տիեզերքի կործանմանը, կսկսվի մի քանի միլիարդ տարի անց։
Գիտնականները վստահ են, որ աստղերը կկլանեն գոյություն ունեցող գալակտիկաների բոլոր մոլորակները։ Դա կհանգեցնի նոր երկնային մարմինների ստեղծման համար անհրաժեշտ գազի և հումքի դեֆիցիտի։ Արդյունքում տիեզերքում կմնան միայն կարմիր գաճաճ մոլորակները։
100 տրիլիոն տարի անց կհանգչի վերջին աստղը, իսկ սև խոռոչները կկլանեն մնացած մատերիան, դա էլ կնշանակի տիեզերքի վերջնական կործանում։