Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա այդ առիթով գրառում է կատարել Facebook-ի իր էջում։
«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին, և իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլև անցյալի սխալները չկրկնելու համար։
Սա է պատճառը, որ դեռևս 2015 թվականի մարտին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձև ընդունեց»։
Ժոզեֆ Դոլը գրառմանը կցել է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որն ընդունվել է 2015 թվականի ապրիլի 24-ին: