Հայաստանը պետք է շարունակի իր ջանքերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար, անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նախկին նախարարն ընդգծեց, որ սա ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ Հայաստանի անվտանգության հարց է: Մանավանդ, որ Թուրքիայից շարունակում են հայտարարություններ հնչել, որոնք վկայում են ասվածի արդարության մասին: