Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Փաշինյանի խորհուրդն ու Պուտինի ալիբին

Կա հայ-ռուսական հարաբերության երկու հարթություն, մեկը՝ Փաշինյան-Պուտին, մյուսը՝ ռուսական պետության ինստիտուտներն ու էլիտայի մի մասը, որոնք անվստահություն ունեն Հայաստանում կատարվողի հանդեպ՝ նախօրեին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, որ իր հանդեպ անվստահություն ու կասկած Ռուսաստանում լինել չի կարող:

Հայ-ռուսական հարաբերության այդ կառուցվածքը գործնականում եղել է նաև նախկինում՝ հարաբերություն առաջին դեմքերի մակարդակով և ավելի ներքև իջնող ինստիտուցիոնալ և խմբային հարաբերություններ: Այն, որ հարաբերության այդ կառուցվածքը պետք է փոխել՝ աներկբա է: Հենց այդ երկշերտ կամ երկհարթություն կառուցվածքն է, որ բերել է հարաբերության դեգրադացման և հանգեցրել նրան, որ ռեգիոնալ քաղաքականության համատեքստում Ռուսաստանը բացարձակապես անտեսել է Հայաստանն ու Հայաստանի շահերը, անվտանգությունը՝ առանձին բացառություններով:

Ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվել է, բանակն ու հանրությունը ստիպեցին Մոսկվային վարվել այլ կերպ, սակայն ռազմավարական առումով հարաբերության վերանայում չի ստացվի, եթե չի վերանայվում կառուցվածքը: Իսկ այստեղ արդեն խնդիրները բարդանում են, շերտերը բազմանում: Այս իմաստով առարկայական է դառնում, թե ինչպիսին է բարձր մակարդակում շփումների օրակարգը, տրամադրությունը, տոնայնությունը: Այդ առիթով էլ Նիկոլ Փաշինյանը նախօրեին մեկ այլ հարցազրույցում խոսելով Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկու և Պուտինի հնարավոր շփման մասին՝ խորհուրդ է տվել Զելենսկուն հաշվի առնել Պուտինի հետ հարաբերության ամենակարևորը՝ լինել բաց, շիտակ, անկեղծ: Այլ կերպ ասած՝ չխաբել Պուտինին:

Բայց դա հարաբերության հիմքն է, կարևոր հիմքը, սակայն ի՞նչ օրակարգ է կառուցվում դրա վրա: Նիկոլ Փաշինյանն այդ հիմքը դրել է, իսկ ի՞նչ օրակարգ է կառուցվել: Օրինակ՝ նույն Պուտինն ինչպե՞ս է նայում Հայաստանի նոր իշխանության հանդեպ ինստիտուտների կամ էլիտայի անվստահությանը, որն արտահայտվում է, օրինակ, քարոզչական ակնառու դրսևորումներով: Թե՞ դա Պուտինի, այսպես ասած, «ալիբին» է հենց իր էլիտայի առաջ, որն ակնհայտորեն հարցեր է ուղղում հենց նրան՝ Հայաստանի հանդեպ անվստահություն հայտնելով:

Վերջին հաշվով, անվստահություն հայտնողներն անկասկած ունեն հարցեր կամ հարց, թե ինչո՞ւ ՌԴ նախագահի մակարդակով չկա Հայաստանում անվստահություն առաջացնող իրողությունների հանդեպ կոշտ արձագանք: Ինչո՞ւ Պուտինը ոչինչ չի անում, մի՞թե անզոր է: Եթե Պուտինն անզոր է, ապա դա արդեն առաջացնում է հարցեր ներռուսաստանյան իրողությունների հետ կապված՝ դրանից բխող վարքագծային փոփոխությունների հեռանկարով:

Հետևաբար ստացվում է, որ Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականությունն ուղիղ կերպով պայմանավորում է Ռուսաստանի ներքին կյանքում հարաբերությունների բավականին լայն ու խոր մի շրջանակ, ինչը առնվազն հարց է առաջացնում նաև այլ տեսանկյունից՝ իսկ Պուտինն ինքը այդ հարաբերության մեջ նույնքան բաց, անկեղծ ու շիտա՞կ է, և ուղղակի ներքին դաշտում ալիբի ապահովելու համա՞ր է, որ չի կանխում Հայաստանի հանդեպ անվստահության, այն էլ՝ անհարգալից, դրսևորումները, թե՞ մի ձեռքով խոսելով Հայաստանի վարչապետի հետ՝ մյուս ձեռքով խաղում է նրա և Հայաստանի հանրության նյարդերի և արժանապատվության հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում