«Մայրս, որ Լենինգրադյան փողոցում էր ապրում, հաճախ թոռներից մեկի ձեռքը բռնած, սովորական օրերին, վարդի փունջը ձեռքին բռնած, գալիս էր այստեղ՝ իր ծնողների հիշատակը հարգելու: Նույնն անում եմ նաև ես»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Ցեղասպանությունից մազապուրծ եղած իր նախնիների պատմությունը հիշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Հարցին՝ ի՞նչ պատգամ են փոխանցել ծնողներն իրեն, կոմպոզիտորն ասաց․«Ոգու առողջություն, կամքի աստվածատուր ուժ և դիմադրելու կարողություն։ Մենք պետք է դիմադրենք, մինչև մի օր թուրք բառը մեզ համար ածական լինելուց դառնա գոյական։ Ուժեղ պետություն պետք է դառնանք՝ ունենալով խելքի, բարության, գիտելիքների հավատարմության ուժ»։